Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի մի շարք նախարարներ ու զինվորականներ անվտանգային կարեւոր խորհրդակցություն են անցկացրել։
Russia Alyom-ի տեղեկացմամբ՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են անվտանգային վերջին զարգացումներն ու մասնավորապես, Անկարայում օրերս տեղի ունեցած հարձակմանը հակադարձելու քայլերը։ Պաշտպանության նախարարության շենքում կայացած հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան, ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը եւ Թուրքիայի ԳՇ պետ Մեթին Գուրակը։
Ֆիդանը վստահեցրել է՝ Թուրքիայի բանակը կթիրախավորի Սիրիայում եւ Իրաքում PKK-ին պատկանող բոլոր ենթակառուցվածքներն ու էներգետիկ օբյեկտները։ Թուրք նախարարի պնդմամբ՝ ուժայինների հետաքննության ընթացքում պարզվել է, որ երկու ահաբեկիչները Սիրիայից էին մտել Թուրքիա եւ վերապատրաստվել։