|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-ին և 21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ սերտ հարաբերությունները շարունակական և արդյունավետ կլինեն նաև ապագայում։
Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։