| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ցանկացած համագործակցություն ընդդիմության մեջ ողջունելի է, որովհետև չէինք ուզենա գնալ Եվրամայդանի ճանապարհներով, այն Հայաստանի համար կործանարար կլինի. կարծում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով ոչ իշխանական քաղաքական չորս ուժերի համագործակցության մասին:
Սակայն, ըստ նրա, այդ քառյակի համագործակցությունը երկար չի պահպանվի: «Այդ չորսից կմնա երկու կուսակցություն, չեմ ասի, թե որոնք կմնան, դա էլ իմ գաղտնիքն է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով` ամեն սովորական քաղաքացի ամեն օր արթնանում է՝ հասկանալով, որ ավելի վատ է ապրում, և այս վիճակը չի կարող երկար պահպանվել: Մինչդեռ իշխանությունը տզրուկի նման կարմիր գծեր է քաշել ու հանիրավի 2-3 միլիոն եվրո է գրպանում՝ առանց ծառայություն մատուցելու: Գուրգեն Եղիազարյանը տարակուսում է, թե ինչո՞ւ պետք է ինքն իր քաղաքում մեքենա կայանելու համար փող մուծի ինչ-որ տզրուկի, ով ներկայացնում է երկրի նախագահի մերձավոր շրջապատը:
«Գնացեք ձեր սառնարանը բացեք, կտեսնեք, որ մուկը մտել է այնտեղ ու ինքնասպան է եղել, որովհետև ուտելիք չկա: Սերժ Սարգսյանն էլ է հասկացել որ կառավարման իր էքսպերիմենտը չի ստացվել: Երբ ցույց տվեցին Յանուկովիչի ոսկե զուգարանը, մեր հայ պաշտոնյաները վախից գնացին, փոխեցին իրենց ոսկե զուգարանները»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: