կարևոր
3418 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-15 09:47
Քաղաքական

Հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ․ «Հրապարակ»

Հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

Պրահյան պայմանավորվածություններից հետո Հայաստան շտապած Արցախի պատվիրակությունը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախօրեին նրանց ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է ընդունել, երեկ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երեկոյան հանդիպել էին նաեւ ՀՀ նախագահի հետ: Առաջին երկուսի հետ հանդիպումների ժամանակ, ինչպեսեւ սպասվում էր, հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ, թե խաղաղության պայմանագիր ստորագրելը չի նշանակում Արցախը հանձնել Ադրբեջանին, թե իբր Հայաստանն ամեն ինչ անելու է, որ կայանան Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ, իսկ միջազգային հանրության ուշադրությունն էլ սեւեռելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրի վրա:

Մեզ պատմեցին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն իր հայրենակիցներին խորհուրդ է տվել, որ, անկախ ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից, իրենք թող կարմիր թելի պես կրկնեն այն միտքը, որ համաձայն չեն, ու ոչ մեկը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, չեն կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Փոխադարձ համաձայնության են եկել, որ փակ հանդիպման մանրամասների մասին արտահոսք չկազմակերպեն, քանի որ դա է պահանջում Արցախի շահը: Այսօր Արցախի պատվիրակությանը կընդունեն նաեւ Աստանայից վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։