կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 10:22
Հասարակություն

36.3 մլն դոլար` իշխանության մարմինների ծախսերի համար

36.3 մլն դոլար` իշխանության մարմինների ծախսերի համար

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012թ. համար ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացվել է 3.96 մլրդ դրամ (մոտ 9,4 մլն դոլար), Աժ-ին՝ 2.9 մլրդ դրամ (7 մլն դոլար), կառավարությանը՝ ավելի քան 10 մլրդ դրամ (24 մլն դոլար), գրում է «Ժողովուրդը»:

 

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներս միայն իշխանության այս երեք մարմինների աշխատանքի ապահովման համար նախորդ տարի վճարել ենք մոտ 36.3 մլն դոլար. գրում է թերթը: Համեմատության համար թերթը նշում է, որ սահմանամերձ բնակավայրերի համար 2012թ. հատկացվել է 1 մլրդ 936 մլն 880 հազար դրամ:

 

Ընդ որում, սահմանամերձ բնակավայրերի համար ծախսերը սահմանափակվել են միայն մի քանի պատմամշակութային օբյեկտի վերանորոգման եւ պետական ու մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման շրջանակներում:

 

Իսկ հետո էլ դժգոհում են, թե սահմանամերձ գյուղերը դատարկվում են» եզրափակում է «Ժողովուրդը»: