|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են 172 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մոսկվայի իշխանություններն էլ հայտնել են Մոսկվա թռչող 3 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Արտակարգ ծառայությունները աշխատում են վթարի վայրում», - գրել է քաղաքապետ Սոբյանինը Max սոցցանցում։
Ռոսավիացիան էլ հայտնում է, որ «Վնուկովո» օդանավակայանում ԱԹՍ–ների վտանգի պատճառով գործում են որոշ սահմանափակումներ` չվերթերն ընդունում և ուղարկում են՝ համապատասխան մարմինների հետ համաձայնեցված կարգով։