Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Կոնգրեսում ԱՄՆ 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին 100 մլն դոլար տրամադրելու Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնածմբից:
Նամակում Արցախի համար 1.5 մլն դոլարի աջակցություն տրամադրելու մասով նշվում է՝ այն պետք է նախատեսվի ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքների համար:Ինր վերաբերում է Հայաստանին 100 միլիոն դոլար տրամադրելուն՝ ապա այս դեպքում այն պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն:
Միևնույն ժամանակ ներկայացուցիչների հեղինակած նամակում կոչ է արվում անհապաղ կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները:
Նամակի հեղինակներն են՝ Կոնգրեսի Հայ դատի համանախագահներ Ֆրանք Փալոնը և Ջեքի Սփայերը, փոխնախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև ներկայացուցիչներ Կարեն Բասսը, Դոն Բեյերը, Գաս Բիլիրաքիսը, Սյուզան Բոնամիչին, Անթոնի Բռինդիսին, Չերի Բուստոսը, Սալուդ Քարբաջալը, Թոնի Կարդենասը, Ջուդի Չուն, Դեվիդ Ցիցիլինը, Գիլ Կիսներոսը, Ջիմ Կոստան, Ջեյսով Քրոուն,Դեննի Դեվիսը, Մադելայն Դինը, Թեդ Դոչը, Աննա Էշուն,Ադրիանո Էսպաիլլատը, Տուլսի Գաբբարդը (ԱՄՆ նախագահի թեկնածու), Ռուբեն Գալլեջոն, Ջոհն Գարամենդին և այլք:
Հավելենք՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր երախտապարտությունն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին ՝ աջակցելու Հայաստանին ու Արցախին, որոնք իրենց ներդրումն ունեն խաղաղության ու ժողովրդավարության կայացման մեջ:
Նամակի ամբողջական բովանադակությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ.