|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Արդյո՞ք 2018 թ.-ի աղետը հենց հիբրիդային պատերազմի արար, գործողություն չէր Հայաստանի դեմ»,-Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայաստանը՝ արտաքին ազդեցության թատերաբեմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը՝ նշելով որ այն կարելի է տարբեր տեսանկյուններից գնահատել։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն առաջ են քաշում ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ վարելու վարկածը։
«Իրականում Ռուսաստան-Արևմուտք պայքարի թատերաբեմը նախ երկկողմանի է, մյուս կողմից էլ Հայաստանն այդ թատերաբեմերից մեկն է»,-ասաց Վրթանեսյանը, բայց և դիտարկեց հայաստանը որպես ՌԴ-Թուրքիա հակամարտության թատերաբեմ։
«Ուղիղ հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ Ադրբեջանի վարած հիբրիդային պատերամզն է»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ նաև Իրան-Թուրքիա, Իրան-Իսրայել, Իրան-ԱՄՆ հիբրիդային հակադրություններն անդրադառնում են Հայաստանի վրա։
Նրա կարծիքով՝ հայ գերիների փաստը նույնպես հիբրիդային պատերազմի բաղադրիչ։