Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք օրական ունենք 40 մլն դոլարի կորուստ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա ուղիղ եթերով հեռարձակված ելույթին։
«Օրական ունենք 40 մլն դոլարի կորուստ, բայց ներարկվել է 80 մլրդ դրամ, այսինքն՝ 3 մլն դոլար: Դե ինքներդ հաշվեք: 60 օրից հանում ենք ոչ աշխատանքային օրերը՝ 44 օր, և տեսեք, թե ինչ ծավալի մասին է, թե ինչպես ենք սա վերականգնելու, շատ բարդ խնդիր է»-, ասաց Միքայել Մելքումյանը:
Անդրադառնալով ԱԺ նիստին քննարկված Կառավարության կատարողականին նա նշեց, որ ԲՀԿ-ն դեռևս 2019-ի փետրվարին դեմ քվեարկեց Կառավարության հնգամյա ծրագրին և այն մտահոգությունները, այն փաստարկները, որ ԲՀԿ-ն բերել էր այդ ծրագրում ներառված ցուցանիշերի և դրույթների հետ կապված, ցավոք սրտի, իրականանցել են:
Ըստ պատգամավորի կառավարության մեկ տարվա անցած ճանապարհը ցույց տվեց, որ երկիրը լրջագույն խդիրների առաջ է, չնայած որ նշվել էր, թե տնտեսական թռիչքաձև զարգացում կա:
Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ հանրությունը չստացավ հարցի պատասխանը, թե նոր աշխատատեղերը որտեղ և ինչքան են ստեղծվել Հայաստանում: Ըստ նրա՝ 87,000-ը, որի մասին խոսվում է, պարզ չէ, թե դուրս են եկել ստվերի՞ց, թե՞ որ մասն է նորը:
«Ցավոք սրտի, պետական վիճակագրույթունը ցույց տվեց, որը մինչև հիմա որևէ մեկը չի հերքել, որ օտարերկրյա ներդրումները նվազել են երկու անգամ»-, ընդգծեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում․