|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Սվյատո-Պոկրովսկոյե բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվյատո- Պոկրովսկոյե բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ զորախմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ–ները, հրթիռային ուժերը և հրետանին հարված են հասցրել օդանավակայանի և նավահանգստի ենթակառուցվածքներին, անօդաչուների արտադրման վայրերին, Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունն ապահովող էներգետիկայի օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված խմբավորումների և օտարերկրյա վարձկանների 142 շրջաններում գտնվող ժամանակավոր տեղակայման կետերին։