կարևոր
772 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-25 11:55
Քաղաքական

Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնոդները դիմել են Հռոմի պապին՝ կոչ անելով պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար

Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնոդները դիմել են Հռոմի պապին՝ կոչ անելով պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար

Կաթոլիկ և Հայ Առաքելական մի խումբ առաջնորդներ կոչ են անում Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման պահանջով՝ նշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ Այս մասին հայտնում է The Christian Post-ը։ 

Սուրբ Ծննդից առաջ հղված կոչով արձանագրվել է, որ ապօրինի ազատությունից զրկված անձինք Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների զոհեր են։ Ավելի քան տասնյակից ավել անձինք են միացել ստորագրությանը,․ այդ թվում՝ Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության թոշակի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը։