Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կառավարությունը ներկայացրել է հաշվետվություն 2017թ Հայաստանում իրականացված ներդրումային ծրագրերի կատարողականի վերաբերյալ:
Այն ներառում է պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում (գերատեսչությունների կողմից ներկայացված ներդրումների ծավալը ըստ ենթաոլորտների՝ Հավելվածում): Առանձին հատվածով ներկայացվում են նաև մարզերում իրականացված ծրագրերը, ընդհանուր՝ 170,9 մլն դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ 856,5 մլն դոլարի ծրագրերում:
Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ 2017թ. կատարվել է շուրջ 506 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, որը ներառված է 856 մլն. դոլարի ներդրումների մեջ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների աջակցությամբ մարզերում իրականացված շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերը բաժանվում են 2 հիմնական մասի՝
• Բիզնես ներդրումներ՝ արտադրական հզորությունների զարգացում կամ վերանորոգման աշխատանքների իրականացում, նոր արտադրական և հասարակական նշանակության շենքերի կառուցում, ջերմոցների և ինտենսիվ այգիների հիմնում,
• Բնակարանաշինություն, ենթակառուցվածքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ և այլ ծրագրեր: Ընդհանուր առմամբ մարզերում իրականացվել է 614 ծրագիր: