Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս 2013 թվականին Հայաստանը Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքել էր 35 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքներն իրականացնելու համար։
Մասնավորապես, նշված գումարով պետք է իրականացվեին կառուցման շինարարական աշխատանքները, գնվեին բժշկական սարքավորումներ և կահույք։
Նախորդ իշխանության ժամանակ կնքված այս վարկային համաձայնագիրը 2020 թվականի մարտի 6-ին գործող Կառավարությունը ենթարկել է փոփոխության, ըստ որի, Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել են վարկով նախատեսված միջոցառումների ցանկից։
Փոփոխություն կատարող կառավարությունը Վայոց ձորի մարզի հիվանդանոցը ծրագրից հանելը պայմանավորել է նրանով, որ նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը բարձր է, բացի այդ՝ խնդիր է առաջացրել դոլարի բարձր փոխարժեքը։
Որոշվել է՝ քանի որ 35 մլն ԱՄՆ դոլարը բավարար չէ երկու ԲԿ-ի նորոգման համար, ապա պետք է այդ գումարով արդիականացվի միայն Մարտունու ԲԿ-ն։
Այնուհետև, COVID-19 համավարակին հնարավորինս արագ և արդյունավետ հակազդելու անհրաժեշտությամբ պահմանավորված՝ ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին և խնդրել, որ այդ 35 մլն ԱՄՆ դոլարից 3 մլն ԱՄՆ դոլար գումար վերաբաշխեն COVID-19-ին դիմակայելու նպատակով։
Այսինքն՝ ՀՀ նախորդ կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ 35 մլն ԱՄՆ դոլարով երկու բժշկական կենտրոն վերանորոգելու և կահավորելու համար, գործող Կառավարությունը որոշել է երկու ԲԿ-ի համար նախատեսված գումարով նորոգել մեկը, սակայն այստեղ էլ խնդիրներ են առաջացել, քանի որ նախատեսված գումարից 3 մլն ԱՄՆ դոլարն ուղղվել է այլ նպատակի, և հիմա նոր վարկ է վերցրել դեֆիցիտը փակելու համար։
Եվ այսպես, 2021թ․ փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի «IBRD» միջև ստորագրվել է 7.4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով նոր վարկային համաձայնագիր՝ 35 մլն ԱՄՆ դոլար արժեքով վարկային համաձայնագրով ստանձնած, բայց չկատարած պարտավորությունները կատարելու համար։
Աղբյուրը՝ 168.am