|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հայաստանում, երբ մի քանի օրից 2026 թվականն է, լրահոսը և օբյեկտիվ իրականությունը կրկին վերաբերում է հարկադրանքի միջոցներին: Կես տարուց ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Չկա գործ, կա նման տևական ինտենսիվ կալանք՝ տրամաբանությամբ: Այնուհետև վերհիշում ենք, որ չորս Սրբազան հայրեր ապօրինի կալանավորված են և ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ: Հրամանատար Աշոտ Մինասյանը (65 տարին լրացած, առողջական խնդիրներով) Դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշմամբ այլևս ազատազրկված է: Այսինքն իրավական և մարդասիրական նվազագույն արժեքներն անտեսվել են: Այնուհետև ձերբակալվել են, վստահաբար կալանքի ներկայացման նպատակով նախկին պաշտոնյաներ: Այնուհետև հիշում ենք, որ Հայաստանում բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ կան (տնային կալանք, վարչական հսկողություն), որոնք պարզապես չեն գործում հանրային հնչեղություն ունեցող գործերով:
Այս ամենի մեջ հստակ է իրավունքի և մարդասիրության նսեմացումը: Տեղին է հիշատակել դեռևս 18-րդ դարում կազմված Շահամիրյանների «Որոգայթ փառաց» իրավական ֆունդամենտալ փաստաթղթի ներածության մի հատված. «…որքան ավելի բարություն է մեզ հարկավոր, որ մեր կյանքը զսպենք օրենքով ու ԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ, որպեսզի արժանի դառնանք Տիրոջ պաշտամունքին»: