կարևոր
817 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 23:35
Հասարակություն

Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնnւթյուն է կատարել

Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնnւթյուն է կատարել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Նշված փաստաթղթերը կազմվել են դեկտեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած «Իջևան» բժշկական կենտրոն դիմած Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Արգիշտի Օ․-ի հաղորդման կապակցությամբ։

Այդ օրը Արգիշտի Օ․-ն «Իջևան» բժշկական կենտրոն է դիմել «աջ ձեռքի փակ վնասվածք» ախտորոշմամբ, և հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին նա հայտնել է, որ գիշերը՝ 02։30-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայում ինքը բռնության է ենթարկվել պարեկային ծառայողի կողմից։

Նշված փաստաթղթերը Իջևանի ոստիկանությունից փոխանցվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, ըստ քաղաքացու, իր նկատմամբ բռնություն կատարող պարեկի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստաթղթերը կազմվել են «պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը» հատկանիշներով։