|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իշխանությունը պետք է հստակ ասի, թե ովքե՞ր են Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում, ում և ինչ միջոցներով: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Կասի՞, իհարկե ոչ: Որովհետև դա մտացածին եզրույթ է, որի նպատակն իշխանության կողմից բռնության, ապօրինության և զոռբայության արդարացումն է:
Ավելին, եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է: Այն էլ` ոչ թե հիբրիդային, այլ դասական պատերազմի կանոններով:
Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս` այնպիսի ներգործություն ապահովելու ՀՀ-ում, որը լրջորեն վտանգում է երկրի ներքին կայունությունն ու ինքնիշխանությունը»: