կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 20:41
Տնտեսական

Արդյունաբերական գոտիները տնտեսության սիրտն են, ոչ թե պարզապես գործարանների հավաքածու․ Անանյան

Արդյունաբերական գոտիները տնտեսության սիրտն են, ոչ թե պարզապես գործարանների հավաքածու․ Անանյան

Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ արտադրող և արտահանող պետություն, ապա դա հնարավոր չէ առանց արդյունաբերական գոտիների ամբողջական համակարգի։ Սրանք պարզապես արտադրական տարածքներ չեն։ Սրանք տնտեսական էկոհամակարգեր են։ Այս մասին գրում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«ՀԵՆԱՍՅՈՒՆ 4. Արդյունաբերական գոտիները տնտեսության սիրտն են, ոչ թե պարզապես գործարանների հավաքածու

Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ արտադրող և արտահանող պետություն, ապա դա հնարավոր չէ առանց արդյունաբերական գոտիների ամբողջական համակարգի։ Սրանք պարզապես արտադրական տարածքներ չեն։ Սրանք տնտեսական էկոհամակարգեր են։

Ինչու՞ արդյունաբերական գոտիներ

Արդյունաբերական գոտիները միավորում են արտադրություն, տեխնոլոգիա, լոգիստիկա, էներգետիկա և կառավարում՝ մեկ համակարգում։ Դրանք նվազեցնում են ծախսերը, բարձրացնում արտադրողականությունը և թույլ են տալիս ստեղծել բարձր ավելացված արժեք, որն արդեն մրցունակ է արտաքին շուկաներում։

Ոչ պատահական տեղաբաշխում, այլ հաշվարկված ռազմավարություն

Գոտիները չեն ստեղծվում «որտեղ որ լինի» սկզբունքով։ Դրանք տեղակայվում են շուկաների մատչելիության, ժամանակ–կիլոմետր հաշվարկների, հմտությունների խտության, ինչպես նաև մատակարարման շղթաների տրամաբանությամբ։ Սա նվազեցնում է ռիսկերը և արտադրությունը կապում է իրական պահանջարկի հետ։

Էներգիա, տեխնոլոգիա, արագ շուկա

Արդյունաբերական գոտիներում գործում է տեղային վերականգնվող էներգետիկ համակարգ և էներգիայի պահեստավման ենթահամակարգեր, կան լաբորատորիաներ, սերտիֆիկացում և որակի կառավարում, գրեթե զրոյական հարկային համակարգ, ինչպես նաև՝ արագացված մաքսային և լոգիստիկ միջավայր։

Սա կրճատում է արտադրանքից շուկա հասնելու ժամանակը (time-to-market) և բարձրացնում արտահանման մրցունակությունը։

Մասնագիտացված գոտիներ՝ ըստ մարզերի ուժեղ կողմերի

Գոտիները ունեն հստակ մասնագիտացումմ․ Սյունիք՝ խորը վերամշակում, էներգետիկ սարքավորումներ, Վայոց ձոր և Գեղարքունիք՝ ագրոտեխնոլոգիա, սննդարդյունաբերություն, Արարատ և Արմավիր՝ վերամշակում և արտահանման լոգիստիկա, Կոտայք և Երևան՝ էլեկտրոնիկա, բարձր տեխնոլոգիաներ, Լոռի և Շիրակ՝ մեքենաշինություն, ինժեներիա, «խելացի» շինանյութեր, Տավուշ՝ սենսորային և բնապահպանական տեխնոլոգիաներ։

Տնտեսությունը դադարում է լինել մոնոցենտրիկ։

Գործարան – ԲՈւՀ – TVET եռանկյունը

Յուրաքանչյուր գոտի կառուցվում է ամբողջական շղթայով․ արտադրություն, համալսարաններ և տեխնիկական և մասնագիտական կրթություն (TVET)։ Սա նշանակում է աշխատուժի պատրաստում տեղում, ոչ թե արտահոսք։

Ներդրումային նոր ճարտարապետություն

Ստեղծվում է Արդյունաբերական գոտիների հիմնադրամ։ Պետությունը ներդրում է կատարում հողով և ենթակառուցվածքով, պահպանում է «ոսկե բաժնեմաս», կապիտալը ձևավորվում է Սփյուռքի, տեղական և ինստիտուցիոնալ ներդրողների մասնակցությամբ։

Յուրաքանչյուր 1 դրամ պետական ներդրման դիմաց՝ առնվազն 4–6 դրամ մասնավոր կապիտալ։

«Միասնության Թևեր»-ի չորրորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է։ Հայաստանը պետք է լինի ոչ թե տարանցիկ տարածք, այլ արտադրական և տեխնոլոգիական ինքնուրույն հարթակ»։