կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 18:41
Հասարակություն

808.374 դրամի կոնյակներ՝ պետբյուջեի հաշվին. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է Ամանորին. «Փաստինֆո»

808.374 դրամի կոնյակներ՝ պետբյուջեի հաշվին. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է Ամանորին. «Փաստինֆո»

Ամանորին ընդառաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոնյակներ, ծաղկեփունջ և շոկոլադներ է գնել։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ սա պարզ է պաշտոնական փաստաթղթերից։

Դեկտեմբերի 17-ին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին վճարվել է 54.125 դրամ և գնել «Գառնի» տուփով շոկոլադե կոնֆետներ՝ ընդհանուր 25 տուփ։

Կոնյակները ՀԿԿ-ն գնել է դեկտեմբերի 19-ին՝ ներառյալ՝

5 հատ «Նաիրի» կոնյակ 0.5լ,

2 հատ «Վասպուրական» կոնյակ 0.5լ,

2 հատ «Դվին» կոնյակ 0.7լ, կոլեկցիոն հուշատուփով,

25 հատ «Ախթամար» կոնյակ 0.5լ,

5 հատ «Նաիրի» կոնյակ 0.7լ։

Այս ամենի համար պետբյուջեից հատկացվել է 808.374 դրամ։

Հաջորդիվ ՀԿԿ-ն գնել է 8 հատ ծաղկեփունջ՝ վճարելով 132.000 դրամ, որոնք ձեռք են բերվել Արամ Միքայելյան անհատ ձեռնարկատիրոջից։

Ստացվում է, որ հերթական անգամ պետբյուջեից գումարներ են հատկացվել ալկոհոլային խմիչքների համար։ Հատկանշական է, որ երբ իշխանավորները խոսում են երեխաների ծննդյան միանվագ նպաստից, թոշակներից և այլ նպաստներից, պնդում են, թե պետությունն իզուր չէ շատ գումար տրամադրել, սակայն ներկայացուցչական ծախսերի համար միշտ էլ առկա է ֆինանսավորում։