|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից երեք ամիս է անցել։ Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառմամբ դիմել է իր հայրիկին։
«Երեք ամիս է անցել Պապ և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները: Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին։
Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասեց.
-Ձմեռ պապիկ դու Աստված պապիկի մոտ կարողանում ես գնալ` խնդրում եմ կասես, որ իմ պապային լավ նայեն, որ չարը չկարողանա Պապայիս բան ասի…
Չեմ ուզում ուղղակի գիտակցեմ, որ սա է այն իրականությունը որում մենք ապրում ենք…
Անսահմա՜ն սիրում և կարոտում ենք քեզ մեր անփոխարինելի Պապա»։