կարևոր
892 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-25 09:21
Քաղաքական

«Մանդատ նե տակ դառագոյ»․ «Հրապարակ»

«Մանդատ նե տակ դառագոյ»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին «այո» է ասել․ նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։

Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել. եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, հրամանատար: Միքայելյանը պատասխանել է․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ Միքայելյանն ընդգրկված էր նախորդ վարչության կազմում։