|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բացի Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը, ինչպես նաև ուսումնասիրվում է հակադարձ բեռնափոխադրումների հնարավորությունը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, մենք այն համարում ենք իսկապես նշանակալից, երբ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը անցավ Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյությունից ի վեր առաջին անգամ անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը… Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», - ասել է Օվերչուկը
Նա նաև նշել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերք տեղափոխող գնացք։ Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը։
«Մենք նաև խոսում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջով հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին։ Սրանք ձեռքբերումներ են, որոնք մինչև վերջերս անհավանական էին թվում», - նշել է Օվերչուկը։