|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում:
Սա այն շարունակվող շղթայի շրջանակներում են, որի պատճառով բազմաթիվ անձինք` բարձրաստիճան հոգևորականներից, պատգամավորներից, քաղաքապետներից մինչև մեդիայի ներկայացուցիչներ ճաղերի հետևում են:
Ո՞վ է իրավական հետք փնտրում այս գործերում: Նույնիսկ փաշինյանականները լավ գիտեն, թե ինչի են մարդիկ տասնյակներով կալանավորվում:
Կա խնդիր իշխանությունն ԱՄԵՆ ԳՆՈՎ պահելու, ու դրա ճանապարհը ռեժիմը բացառապես թշնամության, բռնության և ազատազրկումների ճանապարհով է տեսնում:
Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր մյուս հայրենակիցներին»: