|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Գիտակցումը կա, որ օրվա իշխանությունների վարկանիշը գահավիժում է և շատ կետերում անդառնալի»,- «Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Նա խորին համոզմունք ունի, որ «այդ թափկոտումների մեջ իշխանությունը վազում է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր կլինի կորզել ավելի շատ ազդեցության լծակ»․ «Այս պարագայում դա Եվրոպան է․ որոշակի համընկնում կա եվրոպական և օրվա իշխանությունների շահերի հետ։ Այս իշխանությունները պարզապես սպասում են իրենց հերթական առաջադրանքին, խնդրել են, ընդունել են խնդրանքը։ Սա նաև շղթայական զիջման քաղաքականության արդյունքն է, որը բերվել է մի կետի, որտեղ այնքան թուլացած ես, որ պատրաստ ես գնալ ոչ միայն հակաժողովրդավարական և հակապետական, այլև ընդհանրապես բանականությունից դուրս քայլերի պահելու քո իշխանությունը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։