|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում 141 ուկրաինական անօդաչու են խոցել Ռուսաստանի 12 մարզերի, այդ թվում՝ Մոսկվայի մարզի և Ազովի ծովի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Բրյանսկի մարզում ոչնչացվել է 62 ԱԹՍ, 12-ը՝ Տուլայի և 11-ը՝ Կալուգայի մարզերում, 9-ը՝ Մոսկվայի մարզում, 8-ը՝ Ադիգեայի Հանրապետության տարածքում, 7-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 6-ական՝ Ղրիմի և Ռոստովի մարզերում, 5-ական՝ Բելգորոդի և Վորոնեժի մարզերում և Ազովի ծովի վրա, 4-ը՝ Կուրսկի մարզում և 1-ը՝ Վոլգոգրադի մարզում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ-ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։