կարևոր
6979 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-06 10:26
Հասարակություն

155 մլրդ 893 մլն դրամ, 270 մլն եվրո, 65 մլն դոլար Արցախին ու արցախահայությանը, սակայն ոչ մի արդյունք. 16 հազար արցախցի լքել է ՀՀ-ն. «Ժողովուրդ»

155 մլրդ 893 մլն դրամ, 270 մլն եվրո, 65 մլն դոլար Արցախին ու արցախահայությանը, սակայն ոչ մի արդյունք. 16 հազար արցախցի լքել է ՀՀ-ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո՝ մինչ այս պահը, Արցախը պաշտոնապես լքել է 115 հազար անձ, որոնցից 29 հազարը երեխաներ են։

Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։

2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։

Սա դեռ ամենը չէ. փետրվար եւ մարտ ամիսներին փոխանցումներ նորից եղել են, իսկ այսօր կայացած վարչապետ Փաշինյան, ԵՄ եւ ԱՄՆ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանին է փոխանցվել 270 մլն եվրո ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից։

Հայաստան եկած այս ֆինանսական հոսքի արդյունքն այդպես էլ չի երեւում։ Մինչ այսօր գեթ մեկ արցախզի պետությունից լիարժեք որեւէ օգնություն չի ստացել։ Արցախից բռնի տեղահանվածների գրեթե 16 հազարը պետության անտարբերության պատճառով լքեցին Հայաստանը։
Ոչինչ չի արվում գոնե մնացածին արժանապատիվ աջակցելու համար։

Սպասենք՝ տեսնելու, թե հիմա ինչ կոռուպցիոն սկանդալներում կմսխվեն այս գումարները»: