Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միկա» մարզական համալիրում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության առաջին մրցումային օրը: Գորգ դուրս եկան 55, 66, 74 և 120կգ քաշային ըմբիշները: Հաղթողների և մրցանակակիրների անունները կհրապարկվեն վաղը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը yerkir.am-ի հետ զրուցում նշեց, որ Ռուսլան Բասիևից հույսեր այլևս չկան:
Ուզում եմ նշել, որ Հայաստանի առաջնություն հաղթածներից կամ մրցանակակիրներից որևէ մեկը Եվրոպայի առաջնության հրավիրված չէ: Սա ուղղակի հավաքականը լիովին կոմպեկտավորելու համար էր: Ինքներդ նայեցիք և տեսաք, որ հավասար մարտեր էին, եթե այսօր Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ քաշային կարգի հաղթողը, վերջին վայրկյաններին հնարք կատարելով է հաղթում մրցակցին, ուրեմն այդ արդյունքն ինձ չի գոհացնում: Եվրոպայի առաջնության մասնակիցները կորոշվեն ըստ միջազգային կարգի մրցաշարերում ցույց տված արդյունքների:
Իսկ ի՞նչ կասեք Մուսսա Մուրթազալիևի մասին, նա քաշային կարգն է փոխել: Ի՞նչ սպասելիքներ կան նրանից:
Մուրթազալիևը 74-ից տեղափոխվել է 84կգ քաշային կարգ: Նա դեռ ուզում է օլիմպիական մեկ ցիկլ ևս հանդես գալ: Հնարավոր է, որ այս տարի այդքան էլ լավ չմասնակցի:
Նոր լեգիոներներով հավաքականը կհամալրվի՞:
Չեմ կարծում, եթե համալրում լինի էլ, ապա միայն 120կգ քաշային կարգում: Ամեն դեպքում տարվա ընթացքում մի քանի մրցաշարեր կանցկացնենք և կտեսնենք, որ քաշային կարգում խնդիրներ ունենք և ըստ այդմ էլ կորոշվի: