կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 05:15
Արցախ

Քարվաճառի առաջին շենքի բնակիչները կլինեն հրավիրված մասնագետները

Քարվաճառի առաջին շենքի բնակիչները կլինեն հրավիրված մասնագետները
2009-ի ամռանը ԼՂՀ Նոր Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառում դրվեց բազմաբնակարան շենքի հիմքը: 18 բնակարանանոց` 2 եւ 3 սենյականոց բնակարաններով շենքը կառուցվում է պետական միջոցներով: Դեռ այն ժամանակ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը նշել էր, որ Քարվաճառում բնակարանաշինության գործում քաղաքաշինության նախարարությունը ցուցաբերելու է միկրոշրջանային մոտեցում, որը ենթադրում է եւս մի քանի շենքերի կառուցում: Մինչեւ այժմ դեռ Քարվաճառում այլ շենքի շինարարություն չի սկսվել, այդ նախարարն էլ արդեն նախարար չէ, եւ դժվար է ասել մոտեցումը նույնն է մնացել, թե ինչ-որ բաներ փոխվել են: Ինչեւէ կարեuորն այն է, որ շենքի կառուցումն արդեն ավարտական փուլում է. այն շահագործման կհանձնվի գալիք տարվա մայիսին: Արդեն հայտնի են նաեւ, թե ովքեր են լինելու Քարվաճառի առաջին շենքի բնակիչները. ինչպես «Ազատ Արցախե-ին տված հարցազրույցում նշել է շրջանի վարչակազմի ղեկավարը` շենքը հիմնականում շրջան հրավիրված մասնագետների (բժիշկներ, ուսուցիչներ եւ այլն) համար է: Նրա տեղեկացմամբ` 2011-ին շրջանի համայնքներից յուրաքանչյուրում կվերանորոգվի 2-3 բնակարան` ելնելով ֆինանսական վիճակից: