Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոճաբան Արամ Նիկոլյանը Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը չի մասնակցել որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Առաջին ալիքի հանրային և միջազգային կապերի տնօրեն Աննա Օհանյանը։
«Նա եղել է այնտեղ հրավիրյալ մասնագետ»,– ասաց նա։
Արամ Նիկոլյանը 2013 թ-ից Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբանն է: Հարցին, թե արդյոք Հանրային հեռուստաընկերությունը հրահանգ է ստացել հեռացնել ոճաբանին աշխատանքից, Աննա Օհանյանը չպատասխանեց։
«Ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու»,– նշեց նա։
Նշենք, որ լրատվամիջոցներն այսօր գրել են, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվել է աշխատանքից ազատել Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանին՝ Ադրբեջանի դրոշը այրելու համար:
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։
Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։