|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները հունվարի 14-ին կսկսեն ելույթները «Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարում:
«Թախթիի Գավաթ»-ին այս տարի Հայաստանը կներկայացնեն 9 ըմբիշ` Գոռ Գրիգորյան, Հմայակ Աղաջանյան (57 կգ), Արտակ Հովհաննիսյան, Աշոտ Վելիցյան (61 կգ), Արթուր Բաղդասարյան, Նարեկ Սիրունյան, Արթուր Մուրադյան (65 կգ), Պողոս Թադևոսյան (70 կգ) և Սուրեն Խաչատրյան (74 կգ): Ըմբիշների հետ մրցատեղի են մեկնել մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը, Արմեն Մալխասյանը, Գառնիկ Շահնազարյանը: Հիմնականում երիտասարդ ըմբիշներ են, որոնց համար աչքի ընկնելու մեծ հնարավորություն է ստեղծվել: Այն ըմբիշները, ովքեր լավ հանդես կգան միջազգային այս մրցաշարում, կմիանան Ուկրաինա հավաքի մեկնող հավաքականին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
«Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարում հունվարի 14-ին մրցագորգ դուրս կգան 57 կգ, 61 կգ, 97 կգ և 125կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: