30 11 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչ է անում մասնակցել Ազատության հրապարակում սեպտերմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրված հանրահավաքին:
Սեպտեմբերի 2-ին երկրի ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրվել է Արցախի անկախությանը նվիրված հանրահավաք, ինչը ողջ ընդդիմության միասնականության վկայությունն է:
Մենք հասկանում ենք, որ 2021-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները, քայլերթերը, հանրային այլ միջոցառումները որոշակի առումով հիասթափեցրել են մարդկանց, քանի որ բաղձալի արդյունքի` իշխանափոխության չեն հանգեցրել: Շատ հնարավոր է, որ սա անխուսափելի ընթացք էր, որով պիտի անցներ երկիրը:
Արցախում ստեղծված օրհասական ծանր վիճակը, դրա նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած կրավորական պահվածքը մեզ բոլորիս պարտադրում է մի կողմ թողնել ընդդիմադիրներից ու պայքարի ձախողումներից ունեցած հիասթափությունը, հուսահատությունը և կրկին դուրս գալ հրապարակ` այս անգամ շատ ավելի կազմակերպված ու համախմբված: Սա կարող ենք համարել մեկնարկային նո՛ր փուլի սկիզբ, նո՛ր հարթակի ձևավորում: