Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ու ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ամփոփեցին իրենց սաների մրցելույթները:
Լևոն Ջուլֆալակյան.
«59 կգ քաշային կարգը նոր էր Ռոման Ամոյանի համար: Նրանից սպասելիքները մեծ էին, չնայած ծնկի վնասվածք ուներ և զգուշորեն էր մասնակցում:
Միհրան Հարությունյանն արեց այն ինչ կարող էր: Հաղթեց ընդամենը 2 գոտեմարտ:
Ինձ ուրախացրեց Վարշամ Բորանյանը, ում եզրափակիչ դուրս գալու համար խանգարեց վնասվածքը:
Արսեն Ջուլֆակյանը հիանալի մարզավիճակում է և իր բոլոր գոտեմարտերը փայլուն անցկացրեց:
Արթուր Ալեքսանյանը ողջ աշխարհին ապացուցեց, որ լավագույնն է 98 կգ քաշային կարգում: Մեծ կամային հատկանիշներ դրսևորեց` ռեւանշի հասնելով իրանցի ըմբիշի նկատմամբ, և եզրափակիչում էլ վստահ հաղթանակ տոնեց:
Սպասելիքներ կային նաև 85 կգ քաշային Արթուր Շահինյանից: 130 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանից դժգոհ եմ: Եթե այսպես շարունակվի այդ քաշային կարգում այլևս մասնակից չենք ունենա»:
Արայիկ Բաղդադյան.
«61 կգ քաշային կարգում Վաոլոդյա Ֆրանգուլյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում:
Մեծ հույսեր ունեինք Դավիթ Սաֆարյանից, սակայն վնասցածքը խանգարեց նրան:
Մեր մյուս ըմբիշները մասնակցել են ուժերի առավելագույն չափով: Պարտությունը ամբողջ թիմինն է: Բոլորն էլ ընկճված են: Մենք երկար ժամանակ ունենք` հաջորդ առաջնությանը լրջորեն նախապատրաստվելու համար»: