|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի նիստերի դահլիճում ազատ և հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականների մարզիչներԱրայիկ Բաղդադյանն ու Լևոն Ջուլֆալակյանը հանդիպեցին լրագրողներին: Նրանք խոսեցին սեպտեմբերի սկզբին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերի մասին և հայտնեցին Տաշքենդ մեկնողների կազմերը:
Արայիկ Բաղդադյանը մասնավորապես նշեց, որ վերջին հավաքը, որ Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ անցկացրել են Կիսլովոդսկում, շատ արդյունավետ է եղել, և աշխարհի առաջնությունից առաջ ևս մեկ հավաք էլ կանցկացնեն Տաշքենդում: Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց նաև, որ այս անգամ 5 հոգով են մասնակցելու աշխարհի առաջնության:
«Տաշքենդի աշխարհի առաջնությունը քանի որ օլիմպիական վարկանիշային չէ, ապա մրցավայր ենք տանում այն ըմբիշներին, ովքեր կարող են պայքարել մեդալների համար: 5 ըմբիշներն են՝ Գարիկ Բարսեղյանը 57, Վոլոդյա Ֆրանգուլյանը, 61, Դավիթ Սաֆարյանը, 65, Գրիգոր Գրիգորյանը, 70 և Մուսա Մուրթազալիևը, 84 »,-ասաց Արայիկ Բաղդադյանը:
Աղբյուր` Wrestling.am