Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.1 |
EUR | ⚊ | € 409.45 |
RUB | ⚊ | ₽ 3.8828 |
GBP | ⚊ | £ 485.76 |
GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀԹՇ - ն Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ այլ երկրների կողմից պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, ինչը չի խանգարում վերջին օրերին նկատելիորեն ակտիվացած սերտ շփումներին: Մասնավորապես, Պետդեպարտամենտում խոստացել են Ալ Ջիլիանիին, որ այսուհետ նրան բռնելու համար պարգեւ չեն առաջարկի, ինչպես դա եղել է վերջին տարիների ընթացքում: Axios պորտալի տեղեկություններով՝ դեկտեմբերի 20-ին Դամասկոս է ժամանել հետացող Բլինկինի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի գլխավորած պատվիրակությունը: ԱՄՆ-ի անանուն ներկայացուցչի խոսքով՝ Ալ-Ջուլիանիի հետ հանդիպումն «օգտակար եւ արդյունավետ» է եղել: Բանակցությունների արդյունքում նախատեսվում էր մամուլի ասուլիս անցկացնել, սակայն այն չեղյալ է հայտարարվել անվտանգության նկատառումներից ելնելով:
Հայտնի է՝ 2016ին ալ-քաիդայի հետ հռչակված խզումից եւ հատկապես Ասադի տապալումից հետո Ալ-Ջուլիանին ու նրա քաղտեխնոլոգները ձգտում էին ՀԹՇ - ն ներկայացնել որպես համեմատաբար չափավոր սիրիական ուժ, որը հրաժարվել էր «համաշխարհային ջիհադի» ֆանտոմից, որը թույլ էր տալիս կանանց քայլել առանց հիջաբի եւ հովանավորում կրոնական փոքրամսնությւններին։ Այդ նպատակով նա բացատրական աշխատանքներ է իրականացրել Սիրիայի տարբեր կրոնական համայնքների, այդ թվում՝ քրիստոնյաների եւ դրուզների շրջանում։ ՀԹՇի ահաբեկչական գործունեությունը չպետք է խոչընդոտի այդ խմբավորման հետ համագործակցությանը, վստահ է Ջումբլաթը՝ առաջարկելով չմոռանալ, որ մերձավորարեւելյան պատմությն մյուս գործիչները, այդ թվում՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության երկարամյա առաջնորդը, նույնպես լավ համբավ չեն ունեցել, բայց հետո ամեն ինչ փոխվեց. Հետո նա հայտնվեց Սպիտակ տանը, Նոբելյան մրցանակ ստացավ [հետագայում սպանված Իսրայելի վարչապետ Իցհակ] Ռաբինի հետ միասին»։
Ջումբլաթը հայտարարել է՝ Սիրիայի իշխանությունները պետք է նոր Սահմանադրություն մշակեն, որը հաշվի կառնի փոքրամասնությունների առկայությունը, մարդու իրավունքները, երկրի էթնո-դավանաբանական բազմազանությունը եւ ենթադրի բազմակուսակցական համակարգ: Նա հավելել է՝ Սիրիա կատրած այցի ընթացքում չի նախատեսում հանդիպել տեղի դրուզ համայնքի ներկայացուցիչների հետ՝ սահմանափակվելով միայն Ալ-Ջուլիանիի հետ զրույցով: Նման որոշումն, իբր, պայմանավորված է սիրիական դրուզների գործերին «միջամտելու» դժկամությամբ, սակայն, Al Monitor գրում է՝ Ջումբլաթն օգտվել է հնարավորությունից, որպեսզի «զգուշացնի» նրանց «Իսրայելի ազդեցութայն մասին»՝ չշրջանցելով իսրայելական դրուզների հոգեւոր առաջնորդ Մուվաֆակ Ալ տարիֆի վերջին շփումները: Հաղորդվում է՝մինչ այդ նա հանդիպել է իսրայելական ռազմական հետախուզության ղեկավար Շլոմո Բինդերի հետ՝ քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձոթյունները: Ավելի վաղ՝ դեկտեմբերին, Ալ-Թարիֆը զրուցել էր ԱՄԷ-ի նախագահի հետ՝ քննարկելով ժողովուդների միջեւ համակեցությունն ու երկխոսությունը: Այստեղ հարկ է նշել՝ Էմիրությունները, որոնք վերջին մի քանի տարիներին զգալի ջանքեր են գործադրել «Ասադի ռեժիմի» հետ հարաբերությունները կարգավորելու համար, ակնհայտորեն մտահոգված են նրա սրընթաց փլուզմամբ եւ նույնիսկ ԱՄՆ-ին հայտնել են Դամասկոսի նոր կառավարության նկատմամբ «իրենց անհարմարության» մասին՝ իսլամական ինքնության պատճառով՝ վճռականորեն դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի հանդուրժողականությանը ՀԹՇ-ի կառավարման նկատմամբ: Այնպես որ, հազիվ թե պատական է, թր Ջումբլաթը Թարիֆի գործողությունները կապեց Իսրայելի եւ ԱՄԷ-ի հետ.»․ Ո՞մ են նրանք օգնում»։ Քաղաքական տեսանկյունից, իհարկե, Իսրայելին, Արաբական Միացյալ Էմիրություններին, գուցե նաեւ ամերիկացիներին։ Թարիֆը չի ներկայացնում Մերձավոր Արեւելքի դրուզներին»։
«Մեծ Իսրայելի» կառուցման երկարաժամկետ նախագծի շրջանակներում Նեթանյահուի ռեժիմը բացահայտ կերպով ընդլայնում է «բուֆերային գոտին» Գոլանի բարձունքներում եւ, կարծես, արդեն «դուրս է բերել» սիրիական գրեթե ողջ ռազմական ենթակառուցվածքը: Օդային հարվածներով ոչնչացվել է Սիրիական արաբական բանակի սպառազինության եւ ռազմական օբյեկտների 85% - ը, որն այդ ժամանակ արդեն բավականին դեգրադացված էր եւ կորցրել էր մարտունակւթյունը։ Ամբողջությամբ ոչնչացվել են Սիրիայի ռազմածովային նավատորմը եւ հակաօդային պաշտպանության համակարգերը՝ մի քանի հնացած «Պանցիր» եւ «Բուկ» մարտկոցներով։ ՑԱԽԱԼ-ը գրավել է Գոլանի բարձունքներում գտնվող Էլ-Կունեյտրա նահանգի մի մասը, որը մնացել է ռեժիմի վերահսկողության տակ՝ ներառյալ Հերմոն լեռը, որի բարձունքներից կարելի է գնդակոծել Դամասկոսը:Այս ամենն արվում է «Իսրայելի անվտանգությունն ապահովելու» լավ պատրվակով, ինչպես նաեւ, իհարկե, ելնելով հենց դրուզների շահերից, որոնք, իբր, «ոչ միայն ուրախ են Իսրայելի բանակի գալուստով, այլեւ ցանկանում են միանալ հենց հրեական պետությանը։ Մոտիվացիան միանգամայն գետնի վրա է.Նախ, նրանք հասկանում են՝ պառակտված Սիրիայում, որտեղ իրենց ուշադրության կենտրոնում են ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Եվրոպան, նրանց քիչ հեռանկարներ են խոստանում, եւ երկրորդ՝ շատերը սովորական հարազատներ ունեն Իսրայելում, նըդ որում՝ լավ, հանգիստ ապրող, այն էլ՝ հրեաների բանակում ծառայելու յուրահատուկ արտոնությամբ օժտված»։ Ավելի վաղ լայն տարածում գտած տեսանյութում, որի հավաստիությունը հաստատելը դժվար թե հնարավոր լինի, դրուզական գյուղերից մեկի երեցը բավական էմոցիոնալ կերպով քարոզում է Իսրայելին միանալու օգտին:
Ջումբլաթը մեղադրել է Ալ-Թարիֆին Սիրիայում Իսրայելի ներկայությունն օրինականացնելու ձգտման մեջ եւ դեմ է նրա տարածքի ցանկացած բաժանմանը էթնոկրոնական սկզբունքով: «Եթե հիմա նա պատրաստ է միավորվել դրուզների հետ Սիրիայում եւ փորձել դրուզների մի մասին ներքաշել Իսրայելի ազդեցության ոլորտ, մենք կտրականապես դեմ կլինենք դրան: Եթե նա ցանկանում է, որ դրուզների մի մասը տեղափոխվի Իսրայելի ազդեցության ոլորտ, ապա մենք դեմ կլինենք դրան», - ասել է նա: Սիրիան պետք է միասնական մնա եւ միասնական կմնա տարբեր համայնքների հետ»:
Ըստ հին մարդահամարի՝ Սիրիայում ապրում է գրեթե 700 հազար դրուզ, իսկ Լիբանանում՝ գրեթե 200 հազար: 2023 թ-ի ամռանը Էս-Սուվեյդա նահանգում (Դրուզ լեռներ) ցույցեր սկսվեցին ընդդեմ Ասադի կառավարման։ Նախկինում համայնքն ինչ-որ չափով աջակցում էր փախած նախագահին (ինչը մեծապես թելադրված էր արմատական ջիհադիստական գաղափարախոսության կողմնակիցների հանդեպ վախով), սակայն փոխարենը ոչինչ չստացան. Էս-Սուվեյդան մատակարարվում էր մնացորդային սկզբունքով, էլեկտրաէներգիան մատակարարվում էր ընդհատումներով, ձմռանը գազ ու ջեռուցում չկար, ինչը բնակիչներին ստիպում էր հատել ծառերը եւ այլն։
Իսրայելում դրուզների թիվը կազմում է մոտ 150 հազար մարդ, ընդ որում՝ նրանք հրեաների հետ հավասար զորակոչվում են իսրայելական բանակ եւ հաճախ այնտեղ հաջող կարիերա են անում (արաբախոս այլ համայնքներ զինվորական ծառայություն չեն անցնում)։ ՑԱԽԱԼ-ում ծառայած եւ Գազայում զոհված դրուզների հուղարկավորության երթերը տեղի են ունեցել Սուլթան փաշա Ալ Ատրաշի եւ (վերը նշված) Քամալ Ջումբլաթի դիմանկարներով, հայտնում է «Մերձավոր Արեւելքի բանալիներ» տելեգրամյան ալիքը. Դրուզցի արիստոկրատ Ալ-Ատրաշը 1925 թ-ին ապստամբություն բարձրացրեց ֆրանսիացի գաղութարարների դեմ, ինչը կարեւոր փուլ դարձավ անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհին: Լինելով արաբ ազգայնական եւ Սիրիայի տարածքային միասնության կողմնակից՝ նա ապրեց մինչեւ Հաֆեզ Ասադի ժամանակները եւ նրանից շքանշան ստացավ։ Ծագումով Լիբանանից Քամալ Ջումբլաթը 1948ին հիմնել է ձախ առաջադիմական Սոցիալիստական կուսակցությունը, մասնակցել է պրոպաղեստինյան ուժերի կողմից իսրայելամետ կազմավորումների դեմ քաղքացիական պատերազմին։ «Ամենայն հավանականությամբ, իսրայելցիները ծրագրում են Սուվեյդուում խամաճիկային դրուզական կազմավորում ստեղծել՝ 1978-2000 թվականներին Լիբանանի հարավում գտնվող մայոր Հադդադի բանակի տիպի համաձայն», սակայն Սիրիայի պառակտման համար աշխատող Նեթանյահուի համադրությունները հաստատ հակասության մեջ կմտնեն Անկարայի ոչ պակաս երկարաժամկետ մտահղացումների հետ, որը շահագրգռված է միասնական, բայց համեմատաբար թույլ հարեւանով, որն, անշուշտ, կախված է ակ-Սարայի տիրոջ կամքից:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի