կարևոր
676 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-06 11:57
Աշխարհ

Իսրայելը Սիրիայում առաջ է մղում դրուզյան նախագիծը

Իսրայելը Սիրիայում առաջ է մղում դրուզյան նախագիծը
Նեթանյահուն, ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների առջեւ, հայտարարել է՝ Իսրայելը թույլ չի տա Սիրիայի նոր իշխանությունների ռազմական ներկայությունը Դամասկոսից հարավ եւ պահանջում է «արաբական հանրապետության հարավային շրջանների լիակատար ապառազմականացում»: Նրա խոսքով՝ «մենք թույլ չենք տա հայաթ թահրիր աշ-շամ» կամ սիրիական նոր բանակի ուժերին մտնել Դամասկոսից հարավ ընկած տարածք»: Նա նաեւ հավաստիացրել է՝ «Իսրայելը կամրապնդի կապերը Սիրիայի հարավում բարեկամ բնակչության հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրուզներին», եւ որ «Իսրայելի պաշտպանության բանակը անորոշ ժամանակով կմնա Հերմոն լեռան վրա եւ բուֆերային գոտում՝ Գոլանի բարձունքների համայնքների, հյուսիսի եւ Իսրայել պետության բոլոր բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»: Դա հանգեցնում է այն մտքին, որ Իսրայելի տարածքի ավելացման հավանականություն կա նրա հետ սահմանին հարակից սիրիական հողերի հաշվին, որոնք բնակեցված են դրուզներով եւ այնտեղ նոր բուֆերային պետություն ստեղծելով։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Նախ դրուզների մասին։ Ըստ որոշ գնահատականների՝ նրանք աշխարհում հաշվվում են 1,5-2 միլիոն։ Ամենից շատ նրանք ապրում են հենց Սիրիայում (0,8-0,9 միլիոն), Լիբանանում (250-300 հազար) եւ Իսրայելում (150 հազար): Իսրայելում դրուզների հիմնական մասը բնակվում է նրա ներքին շրջաններում՝ Հայֆայի եւ Կարմել լեռան շրջակայքում (100 հազար): Նրանք սերտորեն ինտեգրված են երկրի պետական կյանքին, զորակոչվում են բանակ, հիմնականում հատուկ նշանակության ջոկատներ եւ ռազմական հետախուզություն, կարեւոր պաշտոններ են զբաղեցնում գործադիր մարմիններում: Այդ պատճառով Իսրայելի «դրուզյան նախագիծն» ունի ներքին եւ արտաքին աշխարհաքաղաքական հարթություն, իսկ դրա իրականացումը հանգեցնում է Սիրիայի պառակտմանը», - նշել է Տարասովը։

Փորձագետը նաեւ հավելել է՝ Թուրքիան մեծ կասկածով է վերաբերվում Սիրիայում դրուզների սուվերենացում անցկացնելու Իսրայելի փորձերին, քանի որ հաջորդ քայլը կարող է լինել «քրդական նախագիծը», որն այնտեղ առաջ է մղում ԱՄՆ-ն: Ամերիկացի փորձագետների վարկածով՝ այս փուլում հնարավոր կլինի երկրի համադաշնեցման սցենարը՝ Իրաքյան Քրդստանի օրինակով։ Բայց կա այդ գործընթացը լեգիտիմացնելու խնդիր։ Այն գործարկելու համար, ամերիկյան Foreign policy in focus պարբերականի կարծիքով՝ Իսրայելին անհրաժեշտ է համոզել համաշխարհային հանրությանը, որ Դամասկոսում իշխանության ղեկին ջիհադիստներ են, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Իսրայելին, այլեւ արաբական աշխարհի երկրներին, եւ որ դրա հետեւում կանգնած է Թուրքիան, որը լայն աջակցություն է ցուցաբերում Դամասկոսին:

Անկարայում կարծում են՝ նման քաղաքաանությունը «խաթարում է երկրի աշխարհաքաղաքական կայունությունը»։ Այն սպառնում է Սիրիա հնարավոր ներխուժմամբ, եւ այդ ժամանակ, ըստ իսրայելական «Նագել» կոմիտեի, «անհրաժեշտ կլինի ոչնչացնել Թուրքիայի հավակնությունները, որոնք սկիզբ են առնում «Օսմանյան կայսրության դարաշրջանից»։

Խոսքն առաջին հերթին հյուսիսային տարածաշրջանում (Սիրիա) հնարավոր ռազմական առճակատման մասին է, որտեղ Թուրքիան մեծ միջոցներ եւ զորքեր է ներդրել։ Ընդ որում՝ ամերիկյան կողմը չի բացառում նաեւ այն, որ «Իսրայելին եւ Թուրքիային կարող է ձեռնտու լինել ապագայում թույլ չտալ Իրանի գլխավորած «Դիմադրության առանցքի» վերակենդանացումը, հատկապես Սիրիայում, ինչը «կարող է կանխել Թուրքիայի եւ Իսրայելի բախումը», նշում է քաղաքագետը:

Բայց Անկարային չեն համոզում նման դատողությունները, եւ նա ծրագրում է ամրապնդվել Սիրիայի տարածքում՝ նոր կառավարության հետ համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր կնքելով եւ իր զորքերն «օրինական» տեղակայելով Սիրիայում: Էրդողանը վստահ է՝ «Պաղեստինից եւ Լիբանանից հետո Իսրայելը թիրախավորել է նաեւ թուրքական տարածքները»: Նրա խոսքով՝ «մեր տարածշրջանում չարագուշակ ծրագիր է իրականացվում, որը չի սահմանափակվում Գազայով, Արեւմտյան ափով եւ Լիբանանով։ Այս ծրագրի վերջնական նպատակը հասկանալու համար պետք չէ մարգարե լինել։ Յուրաքանչյուր ոք, ով գիտի պատմությունը, քաղաքակաությունը եւ կրոնը, հեշտությամբ կճանաչի կապն այս իրավիճակի եւ «Ավետյաց երկրի» պատրանքի միջեւ: Էրդողանի պնդմամբ՝ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (YPG) կազմկերպությունը, որը վերահսկվում եւ զինվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից (Սիրիայի Եփրատ գետից արեւելք), կապված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ եւ օգտագործվում է որպես գործիք իսրայելական նպատակներին հասնելու համար, նշել է փորձագետը։

«Այդ պատճառով մեծանում է Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ուղղակի հակամարտության ռիսկը, բայց անուղղակի, իսկ Սիրիայում՝ պրոքսի խմբերի միջոցով»,-ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի