Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Իր հերթին, մեկ այլ թուրքական պարբերական՝ Kurir-ը, թվարկում է նրանց անունները, ովքեր, հնարավոր է, կառավարեն Սիրիան Ասադի ռեժիմի անկումից հետո:
1. Ահմեդ էշ-Շերաան (Աբու Մուհամեդ ալ-Ջուլիանի)՝ «ագրեսիայի զսպում» գործողութայն առաջնորդը, որի զինյալները 2024 թ-ի նոյեմբերի 27-ին սկսել են այն՝ իբր ի պատասխան Հալեպի նահանգի արեւմտյան մասի հաճախակի դարձած գնդակոծությունների։ Գրոհային, իսկ հետագայում մի շարք ահաբեկչական խմբավորումների առաջնորդ, որը սերտորեն կապված է Թուրքիայի եւ հավաքական Արեւմուտքի հետ, որոնք տարիներ շարունակ նրան ստեղծել են «քաղաքակիրթ» քաղաքական գործչի իմիջ,
2. Ռիյադ Հիջաբ- 2012 թ-ին նշանակվել է Սիրիայի վարչապետ, սակայն կարճ ժամանակ անց փախել է Հորդանան եւ ընդդիմացել Ասադի ռեժիմին, տարբեր տեսակի բանակցությունների ակտիվ մասնակից է: Եթե հավատանք Le Figaro պարբերականի աղբյուրներին՝ ապա հենց նա կդառնա կառավարության ղեկավար անցումային շրջանում (ավելի ուշ հայտնի է դարձել՝ «ժամանակավոր կառավարություն» կձեւավորի Մուհամեդ ալ-Բաշիրը՝ ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող «փրկության կառավարության» ղեկավար հայաթ թահրիր աշ-շամը»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը,
3. Մուհամմադ Գազի Ալ-Ջալալի, գործող վարչապետ,
4. Հադի ալ-Բահրա, 2011 թ-ին հիմնադրված «սիրիական հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի» առաջնորդ,
5. Ջորջ Սաբրա, նշանավոր քրիստոնյա քաղաքական գործիչ եւ ընդդիմադիր գործիչ, Սիրիայի ազգային խորհրդի նախկին ղեկավար, Ժնեւի բանակցությունների մասնակից՝ ձեռք բերված կապերով եւ հաղորդակցման հնարավորություններով,
6. Բուրհան Գալյուն, Սիրիայի Ազգային անցումային խորհրդի առաջին նախագահ, միջազգային հեղինակություն ունեցող մտավորական,
7. Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը, ընդդիմության կրոնական եւ քաղաքական առաջնորդներից մեկը, ծագումով հայտնի աստվածաբանի ընտանիքից,
8. Հաֆեզ Ասադի կառավարությունում նախկին նախարար Էմադ Մուստաֆան, ով հետագայում անցավ ընդդիմության շարքերը,
9. Աբդուլբասիթ Սեյդա, քուրդ քաղաքական գործիչ եւ գիտնական, «Սիրիայի ազգային խորհրդի» նախկին ղեկավար
Middle East Eye-ն՝ վկայակոչելով Թուրքիայում բնակվող Հադի ալ-Բահրին, գրում է ձեւավորվող «անցումային» կառույցը պետք է լրացվի «ընդդիմության նոր տարրերով», այնուհետեւ նրան հանձնարարվի ձեւավորել անցումային կառավարություն, որը կգործի մինչեւ նոր Սահմանադրության վավերացումը: Քաղաքական գործչի խոսքով՝ անցումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թ-ի դեկտեմբերի 18-ի 2254 բանաձեւին, որում շարադրված է Սիրիայի քաղաքական անցման «ճանապարհային քարտեզը»՝ ներառյալ համընդհանուր հրադադարը, վայրագությունների համար պատասխնատվությունը եւ ազատ ու արդար ընտրությունները՝ նոր Սահմանադրությանը համապատասխան: «Մենք գնահատում ենք, որ վարչապետը նախագահի պես չի փախել»,-գովել է Ալ – Բահրա Մոհամմադ Գազի Ալ-Ջալալիին, որը մնացել է Դամասկոսում՝ զինված ընդդիմությանը կառավարական հաստատությունների «բանալիները» փոխանցելու համար: Նա ռիսկի գնաց եւ մնաց: Բայց հետո նա հանգստացավ՝ իմանալով, որ ոչ ոք իրեն չի վնասի: Իսկ հետո նա նաեւ կամավոր առաջարկեց մշակել անցումային ծրագիր եւ կազմակերպել անցումը։ Մենք չենք ուզում ոչնչացնել ներկայիս պետական ինստիտուտները։ Մենք ուզում ենք, որ նրանք աշխատեն», – վստահեցրել է «կոալիցիայի» առաջնորդը՝ խոստանալով, որ ներկայիս պետական ծառայողները կմնան իրենց պաշտոններում, իսկ կփոխարինվեն միայն քաղաքական նշանակվածները։ Պետական իշխանության մարմինների գործունեության կատարելագործումից բացի, «մենք պետք է վերականգնենք տնտեսությունը», ինչի համար կպահանջվի այլ երկրների աջակցությունը, այդ թվում՝ հումանիտար օգնություն, որն ընթացիկ տարում կրճատվել է 26 տոկոսով: Ապստամբները «համաշխարհային ռեկորդ» են սահմանել՝ Դամասկոս մտնելով երկու շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում այն բանից հետո, երբ հայաթ թահրիր աշ-շամ Աբու Մուհամմադ Ալ-Ջուլիանիի գլխավորած զինված խմբավորումները նոյեմբերի 27-ին Իդլիբի Հյուսիսային նահանգից հարձակում սկսեցին Հալեպի վրա, նշել է ալ-Բահրան՝ հավելելով. Նրանք հավատում էին, որ նա հաղթել է, բայց նրանք երբեք չեն հասկացել, որ սիրիական ճգնաժամն ունի իր դինամիկան»: Ինչպես կարելի է հասկանալ, «կոալիցիայում» տեսնում են Սիրիայի ապագան. դա «մեկ հող եւ ժողովուրդ է, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ»: Ինչ վերաբերում է քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դերին, որոնք վերահսկում են Եփրատի արեւելքում գտնվող տարածքի մի մասը, ալ-Բահրան ասել է՝ նրանք պետք է խզեն հարաբերությունները PKK-ի հետ. «նրանք պետք է դառնան 100 տոկոսով սիրիական կազմակերպություն, որը կիսում է նույն նպատակները»: PKK – ն ուղղակիորեն չի աջակցել «սիրիական հեղափխությանը»՝ շատ դեպքերում դառնալով Ասադի կառավարության կողմը.սիրիական նոր իշխանության ենթադրալ ֆրոնտմեններից մեկի այս հատվածում ակնհայտ զգուշավորություն է նկատվում սիրիական քրդերի նկատմամբ, եւ դա հեռու է բազմամյա դիմակայությունից հյուծված երկրում պառակտման միակ գծից, որի բնակչության կեսից ավելին կամ փախստականներ են, կամ ներքին տեղահանվածներ:
Չի կարելի չընդունել, որ Հաֆեզ Ասադի եւ նրա որդու՝ Բաշարի հետ անձնավորված «Բաաս» կուսակցության կառավարման դարաշրջանի ավարտը ցնծություն է առաջացրել երկրի շատ մասերում՝ չբացառելով Լաթաքիայում եւ Տարտուսում ալեւիների եւ քրիստոնյաների կոմպակտ բնակության շրջանները, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական օբյեկտները։ «Մենք հիմա, իհարկե, բանակցոթյուններ ենք վարում, որոնք առաջին հերթին վերաբերում են մեր քաղաքացիների, դեսպանատան աշխատակիցների, մեր երկրի այլ ներկայացուցչությունների անվտնգությանը։ Եվ դա մեզ համար այժմ, առաջին հերթին, գլխավոր խնդիրն է՝ ապահովել մեր մարդկանց անվտանգությունը», – պատասխանել է Ռուսաստանի արըաքին հետախուզությայն տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ պատասխանելով սիրիական խնդրի շուրջ հնարավոր բանակցությունների մասին հարցին՝ ուղիղ, թե միջնորդների միջոցով, եւ այժմ հնարավոր է պայմանավորվել ապագա փոխգործակցության շուրջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվայում պատրաստ են բանակցություններ վարել իրենց ռազմակայանի պահպանման հարցի շուրջ․ «առայժմ վաղաժամ է յադ մասին խոսելը, դա քննարկման առարկա է նրանց հետ, ովքեր կլինեն իշխանության ղեկին Սիրիայում»,-ասել է Պեսկովը: Այժմ Արաբական Հանրապետությունը վերափոխման եւ անկայունության բարդ շրջան է ապրում»: Սոցիալական ցանցերում տարածվող եւ հաստատում պահանջող կադրերի համաձայն՝ ռուսական բանակը կազմակերպված կերպով շարժվել է դեպի նավահանգիստներ՝ տեխնիկայով, երկրի հյուսիսում գտնվող Այն էլ Արաբ (Քոբանի) շրջանում գտնվող Սարին ավիաբազայից: CNN Turk-ը պնդում է՝ Ռուսաստանը ստացել է Թուրքիայի աջակցությունը Սիրիայում գտնվող ռուսական զորքերի անվտանգ դուրսբերման հարցում՝ բացառությամբ Տարտուսի եւ Հմեյմիմի: Հավանական, բայց առայժմ, պետք է հուսալ, որ, այնուամենայնիվ, վերջնական չէ Սիրիայի կանխորոշված կորուստը՝ որպես տարանցիկ բազա, որն անխուսափելիորեն խնդիր կդառնա Ռուսաստանի ռազմական ներկայության տեսանկյունից ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Աֆրիկայում:
Անդրեյ Արեշեւ
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի