Միասին կարող ենք
կարևոր
2050 դիտում, 1 տարի առաջ - 2025-04-04 15:10
Աշխարհ

Մերձավոր Արեւելք. Իսրայելն ամրապնդվում է Լիբանանի հարավում եւ առաջ շարժվում Սիրիայում

Մերձավոր Արեւելք. Իսրայելն ամրապնդվում է Լիբանանի հարավում եւ առաջ շարժվում Սիրիայում
«Ուրիշի դրոշի ներքո» գործողությունները միշտ հարմար պատրվակ են օկուպացիան պահպանելու եւ դրա գոտին ընդլայնելու համար - Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը մարտի 26-ին հայտարարել է՝ միջազգային հանրության եւ արաբական երկրների դիվանագիտական ճնշումը Իսրայելի վրա՝ նրա հարձակումները դադարեցնելու նպատակով, չի սպառվել: Նրա խոսքով՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն ամբողջությամբ մերժվում է լիբանանցիների կողմից: Մերժելով հինգ շրջանների ռազմավարական արժեքի մասին պնդումները, որոնց պահպանման համար պնդում է Իսրայելը՝ Սալամը նշել է․ «դրանք ոչ մի ռազմական կամ անվտանգության նպատակ չեն ծառայում, բացի Լիբանանի վրա իսրայելական ճնշման պահպանումից»: Վճռականորեն հանդես գալով Գազայում եւ Արեւմտյան ափին պաղեստինցիների տեղաշարժի վերաբերյալ իսրայելական հռետորաբանության եւ Պատմական Պաղեստինից դուրս պաղեստինյան պետություն ստեղծելու առաջարկի դեմ՝ լիբանանցի քաղաքական գործիչը շեշտեց արաբկան եւ միջազգային աջակցության մոբիլիզացման կարեւորությունը՝ այդ ծրագրին հակազդելու համար:

Իսրայելի ռազմաօդային ուժերը չեն դադարեցնում հարվածները Լիբանանի տարածքում «Հըզբոլլահ» շարժման դիրքերին եւ օբյեկտներին։ Այսպես, մարտի 28-ին առնվազն երեք ավիահարված է հաջորդել Հարավային Բեյրութին, առաջին անգամ նոյեմբերի 27-ից ի վեր, երբ ուժի մեջ է մտել Իսրայելի եւ «Հըզբալլայի» միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը։ Նշվում է՝ ավիահարվածները հաջորդել են ի պատասխան «Հըզբոլլահի» զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռների ենթադրյալ արձակմանը, նըդ որում՝ վերջին տարվա իրադարձություններով նկատելիորեն թուլացած շիա խմբավորումը հայտարարում է գնդակոծություններին իր չմասնակցելու մասին։ Արեւելագետ Կիրիլ Սեմյոնովը գրում է․ «Սիոնիստական գործակալները, որոնցով լցված է Լիբանանը, իրենք են անվնաս հրթիռներ արձակում Իսրայելի ուղղությամբ, որից հետո ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերը սկսում են ռմբակոծել այն, ինչը անհրաժեշտ կհամարի։ Ոչ «Հըզբոլլահը», ոչ լիբանանյան այլ ուժեր ոչ մի իմաստ չունեն արձակել այդ հրթիռները, որոնք ոչ մեկին չեն կարող վնասել, փոխարենը սեփական գլխին կարող են խնդիրներ առաջացնել»։ Մոտավորապես նույն բանի մասին է խոսում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը. »Հըզբոլլահը պատասխանատվւոթյուն չի կրում այսօր առավոտյան Լիբանանի տարածքից իրականացված արձակումների համար: Կան երրորդ ուժեր, որոնք ձգտում են պատերազմ հրահրել»։ Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված էին հասցրել Լիբանանի արեւելքում գտնվող Բեքաա հովտում գտնվող օբյեկտին, որը «Հըզբոլլահն» իբր փորձել է վերականգնել եւ օգտագործել հրթիռների արտադրության համար: Եղել են նաեւ այլ միջադեպեր, իսկ մարտի 18-ին Հորդանանի, Սիրիայի եւ Իսրայելի սահմանների խաչմերուկում գրոհայինները հարձակվել են իսրայելցի զինծառայողների վրա, որոնք մտել էին Սիրիայի հարավ՝ դեկտեմբերին «Ասադի ռեժիմի» անկումից հետո։ Օդային եւ տանկերի աջակցությամբ իրականացված պատասխան գործողությունների արդյունքում սպանվել է 5-7 սիրիացի զինյալ: Ավելի վաղ այդ տարածքը վերահսկվում էր «իսլամական պետություն» խմբավորման տեղական մասնաճյուղի կողմից, որին իսրայելցիները երկար ժամանակ ուշադրություն չէին դարձնում (դա, եթե շարահյուսվի դիվանագիտորեն), սակայն այժմ, կարծես, նրանք ավելի վճռական կգործեն։

Պետք չէ կասկածել, որ ՑԱԽԱԼ-ի ուժերն «անորոշ ժամանակով կպահպանեն իրենց ներկայությունը Հարավային Լիբանանի հինգ ռազմավարական դիրքերում «անկախ սահմանազատման շուրջ բանակցությունների արդյունքներից», հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Այսպիսով, 1948-1950ականներին հաստատված եւ ճշտված Լիբանանի եւ Իսրայելի սահմանը փաստացի 20-30 կմ-ով տեղաշարժվում է դեպի Լիբանանի խորքը.. Նախարարի խոսքով՝ իսրայելցիները «կշարունակեն ապահովել երկրի հյուսիսային շրջանների բնակիչների անվտնգությունը՝ պահպանելով իրենց ներկայությունը» Լիբանանի հարավում նշված դիրքերում, ընդ որում՝ «տվյալ որոշումը կախված չէ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ սահմանի հետ կապված վիճելի հարցերի շուրջ բանակցությունների կամ քննարկումների արդյունքներից»: Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ էն-Նակուրա քաղաքում տեղի է ունեցել հերթական քառակողմ հանդիպումը՝ Իսրայելի, Լիբանանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում պամանայվորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Իսրայելի եւ Լիբանանի միջեւ տարածքային հարցերի լուծմամբ: Դրանցից մեկի գործունեությունն էլ հենց ենթադրում է Հարավային Լիբանանի հինգ ռազմավարական կետերում ՑԱԽԱԼ-ի զինվորականների ներկայության հարցի լուծում։ Բարի կամք դրսեւորելով՝ բանակցությունների մեկնարկին զուգահեռ, Իսրայելը «Միացյալ Նահանգների հետ համաձայնեցմամբ եւ որպես բարի կամքի ժեստ Լիբանանի նոր նախագահին, համաձայնեց ազատ արձակել լիբանանցի հինգ բանտարկյալների»:

Իսրայելի նախորդ կառավարության օրոք՝ Յաիր Լապիդի գլխավորությամբ, Միացյալ Նահանգները միջնորդել էր 2022ին Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանի սահմանազատման համաձայնագրի կնքման հարցում, սակայն ցամաքային սահմանը մնում էր վեճի առարկա։ «Հըզբոլլահ»ի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում ՑԱԽԱԼ-ի ուժերը, ամիսներ տեւած ցամաքային գորողությունից հետո, փետրվարի 18-ին գրեթե ամբողջությամբ դուրս եկան լիբանանյան տարածքից՝ պահպանելով իրենց ներկայությունը սահմանի երկայնքով հինգ ռազմավարական կետերում: Իսրայելի պաշտպանության բանակը պարտավորվել է զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանի բոլոր շրջաններից միայն այն բանից հետո, երբ «Հըզբոլլահն» ամբողջությամբ լքի սահմանային Լիտանի գետից հյուսիս ընկած տարածքները, խմբավորման ամբողջ ենթակառուցվածքը վերացվի սահմանագծում, իսկ տարածքն անցնի լիբանանյան զինված ուժերի վերահսկողության տակ: Զորքերի տեղակայման նշված հինգ կետերում, Թել Ավիվի պնդմամբ, համաձայնագրի այս պայմանները չեն կատարվել։

Նման դիրքորոշում է հայտնել նաեւ Նեթանյահուն՝ հավելելով, որ ՑԱԽԱԼ-ը Հարավային Սուդանի տարածքից հարվածներ կհասցնի նաեւ Սիրիային, «եթե այնտեղից սպառնալիք առաջանա մեր անվտանգության համար»: Իսրայելական դիվանագիտական աղբյուրը բացատրում է․ «մենք վակուումի մեջ չենք գործում», եւ «գիտենք, թե որքան սերտ է շաարա ' ա-ն կապված է թուրքերի հետ, դա հասկանալու համար մեզ հետախուզական տվյալներ պետք չեն, եւ մենք գիտենք, թե որքան է Էրդողանը ատում Իսրայելին:  

Մարտի 13-ին Դամասկոսի ուղղությամբ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է պաղեստինյան «իսլամական ջիհադ» շարժման կենտրոնը (եւ սա հեռու է նման բնույթի միակ դրվագից)։ Թվում է, թե դա հատուկ է արվել, որպեսզի պաղեստինցի արմատականների հնարավոր պատասխան գործողությունները Լիբանանի հարավում կամ Իսրայելի հյուսիսում ներկայացվեն որպես պատրվակ լիբանանյան հարավի անժամկետ անեքսիայի համար, որի վրա Իսրայելն առաջ էր շարժվում գրեթե իր հռչակումից ի վեր՝ սկսելով Գալիլեայի օկուպացիայից, որը կազմում էր Պաղեստինի ենթադրյալ արաբական պետության տարածքի գրեթե 40% - ը, որը, ՄԱԿ-ի 1947ի նոյեմբերի 29-ի որոշմամբ, հանձնարարվում էր ստեղծել Իսրայելի հետ միաժամանակ։ Այդ ժամանակ Թել Ավիվի վերահսկողության տակ է անցել նրա հյուսիսային Հայֆա նավահանգստին հարող Հյուսիսային Իրաքից Հարավային Գալիլեայով անցնող նավթամուղի հատվածը, որը գտնվում է Հարավային Գալիլեայում։

Իսրայելական ռազմական կազմավորումները 1970-ականներից ի վեր փաստացի մշտապես ներկա են եղել Լիբանանի հարավում: Բեյրութում մշտապես դեմ են հանդես գալիս հարավային հարեւանի քաղաքականությանը՝ մատնանշելով դրա վերջնական նպատակը՝ Հարավային Լիբանանի մեծ մասի փաստացի ընդգրկումն Իսրայելի կազմում։ Նախագահ Ժոզեֆ Աունը կոչ է անում ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ուժեղացնել ճնշումը Թել Ավիվի վրա՝ իրականացնելու ՄԱԿ-ի 1701 բանաձեւը (Լիբանանի հարավի ապաօկուպացիայի մասին), ներառյալ ձերբակալված լիբանանցիներին եւ պաղեստինցի գաղթականներին ազատ արձակելը, սակայն, ինչպես եւ սպասվում էր, անհաջող:

Վերոնշյալ «կոնտակտային խումբը»՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ, արձանագրելով Իսրայելի կողմից Լիբանանի հարավում տարածքների առգրավումը, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի Մերձավոր Արեւելքի այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական ամրագրմանը՝ «խղաղապահութայն» բարենպաստ պատրվակով։

 

Ի դեպ, դեռեւս 1958-ին Լիբանանում ԱՄՆ-ի «խաղաղապահ» գործողության ընթացքում նախատեսվում էր Սայդայում ռազմածովային բազա ստեղծել, որի նավահանգստում ավարտվում է Սաուդյան Արաբիայից տրանսարավիական նավթամուղը, որը պատկանում է ոչ անհայտ «ԱՐԱՄԿՈՅԻՆ»։ Այդ շրջանում բարդացել էին Էր Ռիադի հարաբերությունները Վաշինգտոնի հետ, այդ պատճառով խաղադրույք էր կատարվել այդ զարկերակի արտահանման տերմինալի վերահսկողության վրա։ Բայց Լիբանանում եւ արաբական այլ երկրների մեծ մասում դեմ էին Սայդայում ՆԱՏՕ-ի բազային, խստորեն դատապարտեցին այս նախագիծը նաեւ Խորհրդային Միությունը, ինչը խաթարեց դրա իրականացումը: Նմանատիպ նախագիծ իրագործվեց 1982ին, երբ արեւմտյան «խաղաղապահները» Լիբանանում հայտնվեցին Սաբրայում եւ Շատիլում պաղեստինցի փախստականների՝ ՑԱԽԱԼ-ի աջակցությամբ տեղի ֆալանգիստների տխրահռչակ կոտորածից հետո։

Մինչդեռ Լիբանանն ու Սաուդյան Արաբիան մարտի սկզբին Իսրայելից պահանջել են «ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը Լիբանանի գրավյալ տարածքներից»: «Համապատասխան միջազգային որոշումները պետք է կատարվեն, Լիբանանի պետական ինքնիշխանությունը պետք է ապահովվի Լիբանանի բոլոր տարածքներում, իսկ զենքը պետք է հանձնվի լիբանանյան պետության ձեռքը»: Մինչդեռ, մարտի 25-ին էմիրաթական The National-ը, հղում անելով իսրայելական աղբյուրներին, գրում է՝ ՑԱԽԱԼ-ը կշարունակի ակտիվորեն հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, որպեսզի «Բեյրութին պարտադրի կարգավորել երկկողմ հարաբերությունները՝ սեփական պայմաններով»:

 

Դմիտրի Նեֆյոդով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի