|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սիրիան և Լիբանանը սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումներից հետո համաձայնության են եկել երկու երկրի սահմանի երկայնքով հրադադար հաստատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Syria TV-ն։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Լիբանանի պաշտպանության նախարարության հետ՝ սահմանին կրակը դադարեցնելու մասին:
Իր հերթին, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Մարհաֆ Աբու Կասրայի հետ՝ քննարկելու երկու երկրների սահմանային զարգացումները: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները Լիբանանի բանակի հետախուզական վարչության և սիրիական հետախուզության միջև՝ կանխելու սահմանային իրավիճակի վատթարացումը և քաղաքացիական հնարավոր զոհերը:
Մարտի 16-ին Սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները տեղի են ունեցել սահմանային Քուսեյրի շրջանում, որոնք շարունակվել են մինչև մարտի 18-ի կեսգիշեր:
Իրավիճակը սահմանին լարվել էր այն բանից հետո, երբ մարտի 16-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի անդամները դարանակալել են Հոմսի արևմուտքում գտնվող Զայթա սահմանային գյուղի մոտ և առևանգել սիրիական բանակի երեք զինվորականների, ապա նրանց տարել Լիբանանի տարածք։
Ի պատասխան դրա՝ սիրիական բանակի հրետանին թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանի սահմանին։