կարևոր
481 դիտում, 6 ժամ առաջ - 2025-01-18 16:59
Աշխարհ

Նոր Մերձավոր Արեւելք. Կբախվե՞ն արդյոք Իսրայելն ու Թուրքիան սիրիական ժառանգության համար պայքարում

Նոր Մերձավոր Արեւելք. Կբախվե՞ն արդյոք Իսրայելն ու Թուրքիան սիրիական ժառանգության համար պայքարում
Յակով Նագելի վերջին զեկույցը, որը պատրաստվել է Նեթանյահուի կառավարության գիտությամբ եւ անմիջական մասնակցությամբ, ուշադրություն է հրավիրել «հետասադական» Սիրիայում ազդեցության ոլորտների սահմանազատման եւ անմիջական տարածքային վերահսկողության գործընթացում թուրք-իսրայելական դիմակայության հեռանկարների վրա:

Փաստաթղթումորն ուղղված է առաջիկա տասը տարիների ռազմավարական ծրագրերի մշակմանը, ենթադրություն է հնչում այն մասին, որ «Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի»: Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար, կառավարության ղեկավարի զինակից Նագելի գլխավորությամբ 2024ի օգոստոսին ձեւավորված կոմիտեն կառավարության, ֆինանսների, պաշտպանության եւ մի շարք այլ գերատեսչությունների պաշտոնյաների մասնակցությամբ 2025 թ-ի հունվարի 6-ին հաշվետվություն է ներկայացրել Նեթանյահուին, պաշտպանության եւ ֆինանսների նախարարներին։ Ըստ Իսրայելի ամենաազդեցիկ պարբերականներից մեկի՝ Jerusalem post-ի՝ կարճ ժամանակ անց ռազմական գերատեսչության ղեկավարը Թուրքիայի վերաբերյալ «անվտանգության հարցերով հատուկ խորհրդակցություն» է անցկացրել։ Հանդիպմանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը եւ ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Հերցի Գալեւին, ինչպես նաեւ Իսրայելի պետության պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Զեկուցում ասվում է՝ Օսմանյան կայսրության ժամանակներից իր ազդեցությունը վերականգնելու Թուրքիայի ձգտումը կարող է հանգեցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության աճին եւ, հնարավոր է վերաճի ուղղակի հակամարտության։Սիրիական խմբավորումների կողմից Անկարայի հետ դաշինք կազմելու ռիսկեր կան, ինչը նոր լուրջ սպառնալիք կստեղծի Իսրայելի անվտանգությանը, որը կարող է «նույնիսկ ավելի վտանգավոր դառնալ, քան իրանական սպառնալիքը»: Սպասվում է՝ Նեթանյահուն Թուրքիայի հարցով հանդիպում կանցկ ացնի առաջիկա օրերին: Ըստ Jerusalem Post-ի աղբյուրների՝ վերլուծվելու է տարածաշրջանում թուրքական ազդեցության հարցը եւ այն մարտահրավերները, որոնք այն կարող է կրել Իսրայելի եւ նրա շահերի համար: Պարբերականի տվյալներով՝ որոշ պաշտոնյաներ մտահոգված են, որ, վերն արդեն նշվեց, չնայած Սիրիայից իրանամետ ուժերի հեռանալուն, Անկարա-Դամասկոս հավանական «սուննի» առանցքը ապագայում Իսրայելի համար սպառնալիք կդառնա, իսկ թուրք զինվորականները համագործակցում են «ահաբեկչական կազմակերպությունների» հետ:Թուրքիայի վերաբերյալ «անվտանգության հարցերով հատուկ խորհրդակցությունը» վկայում է Իսրայելի պաշտոնյաների կողմից Սիրիայում Թուրքիայի հավանական «նոր դերի» մեծ ուշադրության մասինՀատկանշական է՝ հանդիպումը տեղի կունենա Նագելի զեկույցից հետո, որը մատնանշում է Թուրքիայի հետ պատերազմի նախապատրաստվելու անհրաժեշտությունը: 20 էջանոց գաղտնի փաստաթղթում, որի ամբողջական տեքստը չի հրապարակվում, ասվում է՝ Իսրայելը պետք է պատրաստ լինի «Թուրքիայի հետ ուղղակի հակամարտության»: Զեկույցին ծանոթ Նեթանյահուն, ուղղակիորեն չհիշատակելով Թուրքիային, ասել է. «մենք Մերձավոր Արեւելքում արմատական փոփոխությւոնների ականատեսն ենք: Իրանը վաղուց մեր ամենամեծ սպառնալիքն է, բայց ասպարեզ են դուրս գալիս նոր ուժեր, եւ մենք պետք է պատրաստ լինենք անսպասելի մարտահրավերների եւ նոր սպառնալիքների: Այս զեկույցը մեզ առաջարկում է ճանապարհային քարտեզ՝ Իսրայելի ապագան ապահովելու համար»:

Փաստաթղթում ասվում է հրեական պետության պաշտպանական բյուջեի հետագա ավելացման, տղամարդկանց համար զինվորական ծառայութայն ժամկետը 36 ամսվա մակարդակով սահմանելու, պաշտպանական-արդյունաբերական համալիրի արդիականացման, ինչպես նաեւ մեծ քանակությամբ նոր բարձրտեխնոլոգիական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի եւ ժամանակակից պաշտպանական համակարգերի գնման անհրաժեշտության մասին: Բացի այդ, խորհուրդ է տրվում Իսրայելի ռազմական դոկտրինը «հակառակորդներին զսպելու» խնդիրներից փոխել նրանց դեմ կանխարգելիչ ռազմական գործողությունների՝ կանխարգելիչ հարվածների 70%-ի եւ զսպման գործողությունների 30% - ի հարաբերակցությամբ, ինչը, արդեն իսկ երեւում է Գազայում, Լիբանանում եւ նույն Սիրիայում ՑԱԽԱԼ-ի գործողություններից, արդեն գործնականում իրականացվում է (տես՝ Իսրայելը ձեռնամուխ է եղել Սիրիայում «դրուզական նախագծի» իրականացմանը 20241220fondsk հոդվածը-ԳՄ): Բացի այդ, խորհուրդ է տրվում ուժեղացնել Իսրայելի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը, ձեռք բերել նոր մարտական ինքնաթիռներ եւ կառուցել անվտանգության ուժեղացված պատնեշ Հորդանան գետի հովտում:

Ասադի ռեժիմի անկումից հետո Իսրայելն ուժեղացրեց զորքերի խմբավորումը Գոլանի բարձունքներում, գրավեց նոր տարածքներ Էլ Կունեյտրա եւ մասամբ Դամասկոսի նահնգներում, վերահսկողության տակ դրեց ջրային աղբյուրները եւ այլն: Սիրիայում Իրանի ազդեցության գրեթե լիակատար համահարթեցումը համարվում է Իսրայելի կարեւոր եւ մասշտաբային ռազմաքաղաքական հաղթանակը, սակայն «Նագելի զեկոյցի» հեղինակները կարծում են՝ խոսքը զուտ մարտավարական ձեռքբերումների մասին է, մինչդեռ ռազմավարական մակարդակում նրանք սիրիական հակամարտության ներկա փուլում հաղթող են տեսնում Թուրքիային։

Պատահական զուգադիպությամբ, թե ոչ, Իսրայելի հետ կապված դրուզական Էս-Սուվեյդին, ինչպես նաեւ «Հարավային ճակատի» զինյալների խմբավորումները հայտարարում են, որ հրաժարվում են ինքնալուծարվել նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի (Մ.ալ-Ջուլիանի) ցանկություններին համապատասխան, ինչը օբյեկտիվորեն բարդացնում է ՀԹՇ խմբավորման նրա մարդկանց խնդիրը՝ վերահսկողություն հաստատել երկրի ողջ տարածքի վրա: Չնայած ՑԱԽԱԼ-ի ռազմական հզորությանը եւ արդյունավետ գործող հատուկ ծառայութույններին՝ հենվելով տեղական գործակալությունների լայն ցանցի վրա, Թուրքիայի հետ անմիջական հակամարտության համար ուժերի եւ միջոցների պակասը, ինչպես նաեւ Սիրիայի տարածքի զգալի մասերն ուղղակի օկուպացիայի տակ պահելու անկարողությունը կմղեն իսրայելցիներին ներգրավվել Վաշինգտոնի իրենց տարածաշրջանային համադրություններում: Հենց նա պետք է սիոնիստների համար «կոպիտ աշխատանք» կատարի Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների հերթական փուլի ընթացքում: Չնայած Թրամփի դեկլարատիվ խոստումներին՝ ամերիկյան ուժերը դուրս բերել Անդրեփրատից, իսրայելամետ կուրսին հետեւելը կհանգեցնի Միացյալ Նահանգների ներգրավմանը եւս մեկ երկարատեւ պատերազմի մեջ (ինչպես Աֆղանական պատերազմը)՝ հանուն «Մեծ Իսրայելի» կառուցման հեռահար նպատակների:

Կարելի է ենթադրել՝ հենց դրանց հետ է կապված ինչպես Պենտագոնի կողմից հերքվողբայց, այնուամենայնիվ, տեսողականորեն հաստատված Քոբանիի (Այն ալ Արաբ) բազայի ուժեղացումը, այնպես էլ Սիրիայում ամերիկյան զորակազմի թվաքանկի հնարավոր ավելացումը մինչեւ 2 հազար մարդ:

Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը «քրդական գործի» հետեւողական կողմնակից էորը, մասնավորապես, մի քանի նամակ է գրել ի պաշտպանոթյուն Էրբիլի Բաղդադի հետ վեճերում: Հրեական իսթեբլիշմենթի հետ սերտորեն կապված «քրիստոնեական սիոնիզմի» գաղափարներին Թրամփի անկասկած հանձնառությամբ հանդերձ, նրա թիմում, այնուամենայնիվ, կարող են տարբեր կարծիքներ լինել Նեթանյահուի ռեժիմի արկածախնդիր ծրագրերին անհրապույր հետեւելու վերաբերյալ, որը հղի է ոչ միայն Իրանի, այլեւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ դիմակայությամբ, որը զգալի առաջընթաց է գրանցել անօդաչու եւ մի շարք այլ ռազմական տեխնոլոգիաների մասով (տես՝ 20241112 fondsk «Քրիստոնեական սիոնիզմ. օքսիմորո՞ն. Ոչ, իրականություն, որը սահմանում է Ամերիկայի քաղաքականությունը» հոդվածը - ԳՄ): Թուրք-իսրայելական երբեմնի ամուր առեւտրատնտեսական կապերը լուրջ էրոզիայի են ենթարկվում, իսկ էներգետիկ ռեսուրսների համար առճակատման հեռանկարները Թել Ավիվը մոտեցնում են Հունաստանի եւ Կիպրոսի, ինչպես նաեւ սիրիական (եւ ոչ միայն) քրդերի հետ: Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էդեն Բար Թալը կոչ է արել միջազգային հանրությանը «ճնշում գործադրել Թուրքիայի վրա», որպեսզի վերջինս դադարեցնի հարձակումները Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների վրա, նըդ որում նրա հայտարարությունը հաջորդել է Գիդեոն Սաարի եւ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» գործադիր կոմիտեի ղեկավար Իլհամ Ահմեդի հեռախոսազրույցին:

2024 թ-ի հոկտեմբերի 1-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հաջորդ նիստը բացելով՝ Էրդողանը ուղղակիորեն մեղադրեց Նեթանյահուի ռեժիմին էքսպանսիոնիստական նկրտումների մեջ. զուտ կրոնական մոլեռանդությամբ… «Իսրայելի վարչակազմը, որը գործում է ավետյաց երկրի պատրանքով, Պաղեստինից եւ Լիբանանից հետո մեր հայրենիքը թիրախավորելու է զուտ կրոնական մոլեռանդությամբ․․․ Նեթանյահուի կառավարությունը փայփայում է մի երազանք, որը ներառում է Անատոլիան՝ հետապնդելով ուտոպիա, եւ բազմիցս բացահայտել է այդ մտադրությունը… մենք ուշադիր հետեւում ենք Իսրայելի հարձակումներին Պաղեստինում եւ Լիբանանում, մենք նաւ շատ պարզ տեսնում ենք, թե ինչպես է (Իսրայելը) ցանկանում ստեղծել փոքր արբանյակային կառույց Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում՝ օգտագործելով անջատղական կազմակերպությունները որպես արտաքին քաղաքականության գործիք»: Իհարկե, այստեղ ուղղակի ակնարկ կա Թուրքիայում արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցութայնը», որի օգտին իր պաշտոնն ստանձնելիս միանշանակ արտահայտվել է նույն Գիդեոն Սաարը. «Քրդերը քաղաքական անկախություն չունեող մեծ ժողվուրդ են։ Նրանք մեր բնական դաշնակիցներն են: (Քրդերին) մենք պետք է օգնության ձեռք մեկնենք եւ ամրապնդենք մեր կապերը: Այն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության ասպեկտ։ Տարածաշրջանում փոքրամասնությունները պետք է միավորվեն: Քրդերը Իրանի եւ Թուրքիայի ճնշումների զոհերն ենԻսրայելը պետք է շփվի նրանց հետ եւ ամրապնդի հարաբերությունները: Մենք փոքրամասնություն ենք տարածաշրջանում, ուստի, բնականաբար, մյուս փոքրամասնությունները մեր դաշնակիցներն են»: Իսկ 2024 թ-ի նոյեմբերի 10-ին Jerusalem Post-ը թեմայի զարգացման համար հրապարակել է վերլուծական նյութ՝ «Ինչո՞ւ Իսրայելի նոր արտգործնախարարն ընդունեց քուրդ ժողովրդին», ըստ որի՝ «Թուրքիան պատմականորեն ճնշել է քրդերին, նույնիսկ փորձել է ժխտել նրանց գոյությունը, արգելել է նրանց լեզուն եւ քարտեզից ջնջել նրանց քրդական աշխարհագրական անունները: Սաարը նկարագրել է, թե ինչպես են այսօր Մերձավոր Արեւելքում քրդերը բաժանված չորս երկրների: Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի եւ Իրանի քրդական շրջանները համապատասխանաբար կոչվում են Բակուր, Բասուր, Ռոժավա եւ Ռոժիլաթ»: Ակներեւ է՝ այստեղ օգտագործվում են «քուրդ անջատողականների» շրջանում գոյություն ունեցողներին նման անուններ՝ հիպոթետիկ «մեծ Քրդստան» (համապատասխանաբար՝ հյուսիս, հարավ, արեւմուտք, արեւելք) նշանակելու համար:

Այստեղ հարկ է նշել՝ եւ Իսրայելի դիվանագիտության ղեկավարը, եւ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, եւ պաշտպանության նախկին նախարար Իցհակ Մորդեխայը, եւ քաղաքական եւ ռազմական իսթեբլիշմենթի շատ այլ ներկայացուցիչներ, առավել քան համոզված սիոնիստներըպատկանում են «Քուրդիստանի հրեաների» (լահլուխաբավականին համախմբված համայնքին, եւ նրանց սերտ կապերը պատմական հայրենիքի հետ թուրքական բանակին հեշտ կյանք չեն խոստանումԱյսպես թե այնպես, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերի մրցակցությունը մեծապես որոշելու է Սիրիայում եւ դրա շուրջ զինված հակամարտության դինամիկան:

 

Անդրեյ Արեշեւ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի