կարևոր
973 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-12-19 17:16
Աշխարհ

Սիրիան Ասադից հետո. թուրք առաջնորդները նախանշում են հետագա ծրագրերը

Սիրիան Ասադից հետո. թուրք առաջնորդները նախանշում են հետագա ծրագրերը
Էրդողանը հերթական անգամ ակնարկել է Բարձր դռան ներկայիս ժառանգների սերտ կապի մասին Սիրիայի սահմանակից տարածքների հետ, որոնք երկար ժամանակ Օսմանյան խալիֆայության մաս էին կազմում։ Դա արվել է «սուլթանին» բնորոշ հրապարակային հռետորական ձեւով՝ շեշտը դնելով ներքին լսարանի վրա: «Հետաքրքիր է՝ արդյո՞ք նրանք հարցնում են (ներքին ընդդիմություն)՝ ի?նչ կլիներ, եթե Առաջին համաշխարհյին պատերազմի ժամանակ, երբ վերանայվում էին մեր տարածաշրջանի սահմանները, պայմաններն այլ կերպ դասավորվեին։ Հնարավոր է, որ այն քաղաքները, որոնք մենք անվանում ենք Հալեպ, Իդլիբ, Համա, Դամասկոս եւ Ռաքքա, դառնան մեր նահանգները, ինչպիսիք են Անթեփը, Հաթայը եւ Ուրֆան»:

Հիշեցնենք (տես, 20241111 Vpoanalytics «Վերադարձ դեպի Misak-Milli. «քրդական գործոնը» Թուրքիայի նախագահ Էրդողանի էքսպանսիոնիստական նկրտումներում» հոդվածը-ԳՄ)՝ Թուրքիայում լայն շրջանառություն ունի սահմանակից պետությունների զգալի տարածքներով քարտեզը, համաձայն Օսմանյան կայսրության քողի ներքո նրա խորհրդարանի պատգամավորների ընդունած «Ազգային ուխտի»։ Պատահական զուգադիպությամբ Իրաքի, Սիրիայի եւ Կիպրոսի հյուսիսային տարածքները վերահսկվում են թուրքական բանակի կողմից, իսկ դեպի վրացական Բաթումի (Աջարիայի մայրաքաղաք) չվերթները ներառված են ներքին ավիաընկերությունների չվացուցակում։

«Պարոն նախագահը ընդդիմության քաղաքականոթյան եւ հայտարարությունների համատեքստում խոսել է այն մասին, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո սահմանների վերանայումը չի նշանակում Թուրքիայի խզւմ ձեր նշած սիրիական շրջաններում ապրող մարդկանցից, դա Թւրքիայի համար եղբայրական ժողովուրդ է։ Այսինքն՝ խոսքն այն մասին էր, որ Թուրքիան չի կարող խզել հարաբերություններն այնտեղի բնակչության հետ միայն այն պատճառով, որ այդ քաղաքները գտնվում են Թուրքիայի սահմաններից դուրս», – իրենց շեֆի խոսքերը պարզաբանել են թուրք դիվանագետները։

Եթե դա տվյալ կոնկրետ դեպքում նույնիսկ այդպես է, ապա դա չի չեղարկում ավելի լայն «նեոօսմանական» ծրագիրը, որը ներառում է «փափուկ» եւ «կոշտ» ուժի ամենալայն գործիքակազմը։ Ավելի վաղ գրել էինք՝ նոյեմբերի 27-ին ծայրհեղական իսլամիստական խմբավորումների գրոհայինների հարձակումը Հալեպի վրա հազիվ թե հնարավոր լիներ առանց թուրքական բանակի եւ հատուկ ծառայությունների համակարգող դերի։ Բացի այդ, դիտորդների կարծիքով՝ հենց Անկարային է մնում վճռորոշ խոսքը Սիրիայի տարածքում ռուսական ռազմական օբյեկտների հետագա տեղակայման հարցում: Տեղի պաշտոնյաներն ու Reuters գործակալության աղբյուրները փոխանցում են երկրի հյուսիսում գտնվող ներքին շրջաններից եւ լեռնային շրջաններից դեպի Հմեյմիմ եւ Տարտուս բազաներ վերատեղակայումները, որոնք շարունակում են մնալ ռուսական վերահսկողության տակ: Արբանյակային լուսանկարները վկայում են՝ Սիրիայից դուրս են բերվում ծանր տեխնիկայի առնվազն մի մասը եւ ավագ սպաները, սակայն ռազմավարական բազաներում հիմնական ուժերը շարունակում են մնալ նախկին կազմում«Քանի դեռ Սիրիայում չկա կայուն իշխանություն, այնտեղ ռուսական զորքերի ներկայության լեգիտիմությունը հաստատող փաստաթղթերը կգործեն», – «Նեզավիսիմայա գազետա» -ին ասել է ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը: - «մենք պետք է պատրաստ լինենք դրան»: - Հայտնի չէ, թե որքան շուտ կձեւավորվի երկրի նոր կառավարությունը, եւ արդյոք այն կձեւավորվի ընդհանրապես: «Սիրիայում իշխանության են ձգտում թուրքամետ ուժերը, այդ թվում՝ հայաթ թահրիր աշ-շամ խմբվորումը, այն թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Ուկրաինայում ռազմական հակամարտության պատճառով ՌԴ - ի համար փակ են Սեւ եւ Միջերկրական ծովերը միացնող նեղուցները։ Այդ ճանապարհով Թուրքիան թույլ չի տա ռուսական ռազմանավերը մտնել Սիրիայի ռուսական ռազմաբազաներ»։ ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ դեմ են Մերձավոր Արեւելքում ռուսական ռազմական ներկայությանը: Թուլացել է նաեւ Սիրիայում Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը՝ Իրանը, ՛փաստացի ոչնչացվել է Թեհրանից դեպի Միջերկրական ծով «շիական ճանապարհը»։ Եվ դա այնքան էլ լավ գործոն չէ Ռուսաստանի համար»։

Սիրիայում ռուսական խմբավորման գտնվելու ընթացքում ամբողջովին արդիականացվել է Տարտուսի ծովային նավահանգիստը, կառուցվել է նավավերանորոգման խոշոր գործարան, պահետներ, վառելիքաքսուքային նյութերի տեղափոխման խողովակաշարեր։ Հմեյմիմում կառուցվել է նոր թռիչքուղի, կառուցվել են վերանորոգման եւ պաշտպանիչ անգարներ, լոգիստիկ եւ բնակելի տարածքներ։ ՌԴ-ի աջակցությամբ հարապետությունում արդիականացվել են Կվայրես, Մետրաս եւ Ղամիշլի ավիաբազաները, ընդ որում, ըստ Նետկաչովի, «այս բոլոր օբյեկտներում ներդրվել է մի քանի հարյուր միլիարդ ռուբլի, չհաշված այն, որ Մոսկվան նախկինում ներել է Դամասկոսի բոլոր պարտքերը»: Ամեն դեպքում, վերջնական որոշումները կկայացվեն ապագա բանակցությունների ընթացքում, որոնց մասին տեղեկատվությունը խիստ ուրվագծային եւ հակասական բնույթ է կրում:

Մինչդեռ թուրքական դիվանագիտության ղեկավար Ֆիդանը տեղական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ դեկտեմբերի 7-ին Դոհայում կայացած հանդիպման ժամանակ համոզել Է Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներին հեռանալ "Ասադի ռեժիմից"՝ այդպիսով ապահովելով նրա կառավարության արագ կոլապսը: Ինչպես պնդում է բազմափորձ հետախույզը եւ դիվանագետը, Մոսկվան եւ Թեհրանը հասկացել են, որ այժմ արդեն նախկին նախագահին սատարելն այլեւս իմաստ չունի: Եթե Մոսկվան եւ Թեհրանը հակամարտության մեջ մտնեին Ասադի կողմից, ապա գործը կձգձգվեր, Սակայն Ֆիդանն ակնհայտորեն վստահ էր իրանական եւ ռուսական ուժերի կողմից այդ դեպքում ՀԱՀ-ի մոտալուտ հաղթանակին։

Մինչդեռ թուրքական դիվանագիտության ղեկավար Հաքան Ֆիդանը տեղական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է՝ դկտեմբերի 7-ին Դոհայում կայացած հանդիպման ժամանակ համոզել է Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներին հեռանալ ՛Ասադի ռեժիմից»՝ այդպիսով ապահովելով նրա կառավարության արագ կոլապսը: Բազմափորձ հետախույզը եւ դիվանագետը պնդում է՝ Մոսկվան եւ Թեհրանը հասկացել են, որ այժմ արդեն նախկին նախագահին սատարելն այլեւս իմաստ չունի: Եթե Մոսկվան եւ Թեհրանը հակամարտության մեջ մտնեին Ասադի կողմից, ապա գործը կձգձգվեր, աակայն Ֆիդանն ակնհայտորեն վստահ էր այդ դեպքում իրանական եւ ռուսական ուժերի նկատմամբ մոտալուտ հաղթանակի վրա։ Դոհայում կայացած հանդիպման արդյունքներով, իբր, զանգ է հնչել Դամասկոս, որից հետո Ասադը լքել է երկիրը: Հաստատել կամ հերքել Ֆիդանի խոսքերը Դոհայում պայմանավորվածության մասին կարող էին նրա իրանցի կամ ռուս գործընկերները, սակայն հազիվ թե նրանք դա անեն։

Թուրքիան չի կատարել սիրիական ճգնաժամի վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությունըպնդում է աղբյուրը, որը դեկտեմբերի 7-ին մասնակցել է Դոհայի գագաթաժողովին: Նրա խոսքով՝ «Աստանայի պլատֆորմի» տրամաբանությամբ Անկարան համաձայնել է շրջանակային փաստաթղթի, որը թույլ է տալիս ուղիղ բանակցություններ վարել Սիրիայի նախագահի եւ ապստամբ ուժերի միջեւ՝ Ասադին իշխանության ղեկին պահելու դեպքում: «Համաձանեցվել է՝ սիրիական հակամարտությունը կլուծվի քաղաքական ճանապարհով, եւ Ասադի կառավարությունը, եւ զինված ընդդիմությունը երկխոսության մեջ կմտնեն: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները», - ասել է նա: Համաձայնագիրը ստորագրել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Սակայն կիրակի օրը՝ դեկտեմբերի 9-ին, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս՝ Թուրքիան հավատարիմ չի եղել այն ամենին, ինչ ստորագրել է»։ Եթե այս վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա դա խոսում է թուրքական դիվանագիտության՝ բազմակողմանի խաղեր վարելու ունակության մասին՝ լիովին հասկանալով իրավիճակը «ցամաքից այն կողմ», որտեղ վերջին տարիներին իրավիճակը ստեղծվել է հօգուտ Անկարայի տեղական հաճախորդների։ Ֆիդանի խոսքով՝ վերջին 2-3 տարիներին Բաշար Ասադի իշխանությունը խիստ թուլացել է։ Զինվորականներն ու հակահետախուզությունը եկել են այն եզրակացության՝ «զինված ընդդիմությունը» հատուկ խոչընդոտներ չի ունենա Հալեպի նահանգում Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող տարածքը գրավելու համար։Անկարայի հայտարարվող շահերից մեկը փախստականների նոր ալիք թույլ չտալն է։

Այսպես թե այնպես, Ակ-Սարակում հստակ չեն պատրաստվում կանգ առնել ձեռք բերածով։ Հատկանշական է՝ օտարերկրացիներից առաջինը Դամասկոս է այցելել հետո հենց թուրքական պատվիրակությունը՝ հետախուզության պետ Իբրահիմ Քալընի գլխավորությամբ, որի վարորդը ոչ այլ ինչ էր, քան հայաթ թահրիր աշ-շամի առաջնորդ«Սիրիայի ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար» Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանին։ 2012ին դիվանագիտական կապերի խզումից հետո Դամասկոսում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատրմատար է դարձել Մավրիտանիայում նախկին դեսպան Բուրհան Կորօղլուն: Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է Սիրիայի նոր կառավարությանը ռազմական պատրաստություն ապահովելու պատրաստակամության մասինՖիդանի եւ մյուս թուրք առաջնորդների խոսքերից հստակ ուրվագծվում է նրանց հաջորդ նպատակը՝ երկրի հյուսիս – արեւելքում դե ֆակտո քրդական ինքնավարության ոչնչացումը (ցանկալի է մինչեւ Թրամփի երդմնակալությունը)՝ այս դեպքում անխւսափելի ջախջախմամբ եւ տարածաշրջանից «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դուրս մղմամբ։ Ըստ ամենայնի Մանբիջի շրջանում քրդերին եւ թուրքամետ զինյալներին «ցրել» ամերիկյան ուժերի փորձը հաջողությամբ չի պսակվել, եւ մարտական գործողությունները շարունակվում են։ Al Monitor-ը ոչ առանց պատճառի նշում է․ «ամեն դեպքում, անցյալի դառը փորձը Սիրիայի քրդերին սովորեցրել է՝ Միացյալ Նահանգների վրա հույս դնել չի կարելի, եւ որ ՆԱՏՕ-ի կարեւորագույն անդամ Թուրքիան միշտ առաջնահերթություն կունենա... Սիրիայի նավթային հարստությունների հասանելիությունը, որոնք կենտրոնացած են քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կդառնա ապագայում քննարկման առանցքային թեմա»:

 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի