Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
20-րդ դարի թուրք հայտնի բանաստեղծ, փիլիսոփա և լեզվաբան Ռըզա Թևֆիքը 1926 թ. հանդես է եկել թուրքական այբուբենը (արաբատառ) հայատառով փոխարինելու առաջարկությամբ. հայտնում է bolsahays.com կայքը։
Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը նախաձեռնեց լեզվի բարեփոխումները։ Բարեփոխումների նպատակը հասարակ բնակչության համար անհասկանալի օսմաներենը ավելի պարզ թուրքերենով փոխարինելն էր, որի շրջանակներում էլ պետք է փոխվեր նաև ավելի բարդ արաբատառ այբուբենը։ Նոր այբուբենի քննարկումների ժամանակ էլ թուրք բանաստեղծը հանդես եկավ նման առաջարկով։ Մոտ մեկ դար առաջ արված առաջարկը մինչ օրս քննարկումների առարկա է Թուրքիայում։
1926 թ. Սաբիհ Շևքեթին ուղղված նամակում Թևֆիքը նշում էր, որ թուրքերենի համար ամենահարմար այբուբենը հայկականն է, որն արտահայտում է թուրքերենի բոլոր հնչյունները։
Կայքը վերջում հարցադրում է անում, թե Թևֆիքի այս առաջարկի նպատակն արդյո՞ք թուրքերենի համար ավելի հարմար այբուբեն գտնելն էր, թե պարզապես արաբերեն այբուբենը պահպանելը (արաբերենի փոխարեն լատինատառ այբուբենի գործածության որոշումը միանշանակ չէր ընդունվել աշխարհիկ, բայց մուսուլման բնակչություն ունեցող Թուրքիայում)։
Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին Կրթության նախարար աշխատած Ռըզա Թևֆիքը Սևրի պայմանագիրը ստորագրած թուրք գործիչներից էր, որի հետևանքով արտաքսվել էր Թուրքիայից։
Ի դեպ՝ 1928-32 թթ. թուրքերենում տեղի ունեցած լեզվական բարեփոխումների «ճարտարապետը» Հակոբ Մարթայանն է (Դիլաչար)։