Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մեկնարկեցին հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում ներկայացրեց նստաշրջանի օրակարգը:
ԱԺ նախագահին հարց ուներ երկար բացակայությունից հետո իր պատգամավորական գործունեությանը վերադարձած` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Իհարկե, ես բացակայել եմ, բայց ոչինչ չի փոխվել իմ բացակայության ընթացքում: Ցանկանում եմ հարց ուղղել խոցելի մեծամասնությանը, թե ե՞րբ են օրակարգից հանվելու հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները»,- հետաքրքվեց նա:
Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Խոցելի փոքրամասնությանն ասեմ, որ հարցը համարում եմ հռետորական, որովհետև բազմիցս տրվել են պարզաբանումներ»:
Նշենք, որ Ազգային ժողովի նոր նստաշրջանի առաջին օրը ներկա էր 123 պատգամավոր: Երկու օր առաջ ՀՀԿ Խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել էր ՀՀԿ պատգամավորներին` ակտիվ աշխատել օրենսդիր մարմնում եւ անթույլատրելի էր համարել պատգամավորների բացակայությունները: