|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Արդարադատության նախարարի տեղակալի հետ աշխատանքային հանդիպում ենք ունեցել, քրեակատարողական հիմնարկների բոլոր բացթողումները նշել ենք, բայց ընդդիմության ասածն ինչպես միշտ, չի անցնում։ Քրեակատարողական հիմնարկներում խայտառակ վիճակ է»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ քրեկատարողական հիմնարկներում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ջրի, դարակների և այլ հարցերի հետ։
«Պետաիրավականը պետք է նիստ գումարեր, մինչև հիմա գումարում է։ Ընդդիմությունը որքան էլ քննդատում է, նույնքան էլ լուծումներ է առաջարկում, որոնց անհաղորդ եք լինում»,- ասաց նա։ Անդրադառնալով սահմնազատման և սահմանագծման կարգին վերաբերող հարցին, պատգամավորը նշեց, որ ՍԴ-ն պետք է այդ կարգը հաստատի,որտեղ քարտեղ նշված չէ։
«Էդ 75 թ․-ի քարտեզը, որ ասում եք լավ բան ա, բա ինչի չեք այդտեղ նշել, որ սահմագծումն ու սահմնազատումն իրականացվի 1975թ․-ի քարտեզով։ Թե՞ Ադրբեջանը մի նոր քարտեզ է թևի տակ դնելու ու ասի ՝ չէ, սա է։ Կամ այլ հարց, եթե Սահմանադրական դատարանը համարի, որ այն օրենքին չի համապատասխանում, ի՞նչ է լինելու դրանից հետո։ Փաստորեն, մինչև հիմա արվածը փաստում եք, որ անօրինական է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։