| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ժամանակն է բարձրացնել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) կարգավիճակը և այն միջազգային կազմակերպության վերածել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է Anadolu-ն:
Ըստ նրա՝ այն, որ համաշխարհային հանրությունը ներկայումս ցնցումներ է ունենում, մեծացնում է այնպիսի ասոցիացիաների կարևորությունը, ինչպիսին է Թյուրքական խորհուրդը: «Թյուրքական խորհուրդն ավարտել է ինստիտուցիոնալացման գործընթացը, ինչը բարձրացրել է կառույցի միջազգային հեղինակությունը»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Թյուրքական խորհրդի ուժեղացում` Թուրքմենստանի մուտքի շնորհիվ:
Էրդողանը նշել է նաև թյուրքական երկրների պատրաստակամությունը՝ պաշտպանել կիպրոսցի թուրքերի «շահերը», ինչպես նաև դրանք ներառել խորհրդի «մշակութային, կրթական, գիտական և սպորտային իրադարձություններում»:
Էրդողանը նաև շեշտել է, որ իր շնորհիվ «խորհրդի դրոշը ծածանվում է Եվրոպայում և փառաբանում այդ կառույցը»:
Հիշեցնենք, որ Թուրքական խորհուրդը ներկայումս ընդգրկում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը: Հունգարիան կազմակերպության մեջ դիտորդ երկիր է, և, ըստ խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի, «ավելի քան տասը երկիր» ցանկանում է ձեռք բերել այդ կարգավիճակը:
Նաև նշենք, որ Հունգարիայում կա Թյուրքական խորհրդի ներկայացուցչություն: