Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդն ամեն տարի թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք է ընտրում: «Մենք առաջարկում ենք 2022 թվականին Շուշին (բնագրում՝ Շուշա) հռչակել մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ»,- ըստ ադրբեջանական apa.az-ի՝ այսօր ասել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսազրույցի ժամանակ:
Բաղդադ Ամրեևը նշել է, որ այս իրադարձությունները կարևորելու են Շուշիի մեծ մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար:
«Երեկ մենք այդ հարցը քննարկել ենք արտաքին գործերի նախարար պարոն Բայրամովի հետ: Ձեր թույլտվությամբ մենք կսկսենք այս աշխատանքը, 2022 թվականին Շուշայում կանցկացնենք շուրջ 20 մշակութային միջոցառումներ: Համոզված ենք, որ այդ ժամանակ Շուշան կվերականգնվի և կստանա իր նախնական տեսքը: Մենք ձեզ միշտ աջակցել ենք և շարունակելու ենք աջակցել»,– նշել է նա։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ թյուրքական աշխարհում այնքան քիչ են մշակութային քաղաքները, որ ստիպված են հայկական Շուշին հայտարարել թյուրքական մշակութային կենտրոն, նշենք, որ Թյուրքական խորհրդի մեջ են մտնում Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը. վերջին երկուսը Հայաստանի դաշնակիցներն են ՀԱՊԿ–ում։