Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Թուրքիայի Հանրապետության նախագահականի կողմից վերջին 3 օրը կազմակերպված Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել «Որպես թյուրքական աշխարհ՝ պատկերացնել ապագան» խորագրով նիստը։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով «Անադոլու» թուրքական պետական լրատվական գործակալության հաղորդման վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նիստի համակարգողն է եղել թուրքական NTV հեռուստաընկերության արտաքին հարաբերությունների և միջազգային լուրերի համար պատասխանատու Ահմեդ Յեշիլթեփեն, ով կարևորել է միմյանց «եղբայրը և ազգականը» հանդիսացող թյուրքական պետությունների՝ 30 տարի առաջ իրականություն դարձած անկախացմանը՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունը «ուղեգծի փոփոխություն է մտցրել թյուրքական պատմության մեջ»։ Նա նաև շեշտել է, որ վերջին 30 տարիների ընթացքում խիստ էական քայլեր են ձեռնարկվել, որոնք փարոս են եղել թյուրքական աշխարհի ապագայի համար, և որ այդ քայլերից ամենակարևորը եղել է Թյուրքական խորհրդի կազմավորումը։
Նիստը համակարգողը նաև հավելել է, որ այլևս պետք է ավելի կոնկրետ և ավելի հաստատուն քայլեր նետվեն՝ նշելով․ «Մեկ տարի առաջ Ղարաբաղի գրավմանը վերջ դրած Ադրբեջանի արդար դատից բխող պահանջները համաշխարհային հասարակայնությանը համատեղ հրապարակումներ ներկայացնելու հարցում մեր փոխըմբռնումը ցույց տվեց, թե իրականում ինչեր կարող է հաջողել թյուրքական աշխարհը՝ միասնական լինելու դեպքում։ Մենք հաղթեցինք ոչ միայն մարտի, այլ նաև հաղորդակցման դաշտում։ Տեսանք, որ եթե հաղորդակցման ոլորտում ևս միասնականություն լինի, ապա աշխարհին ավելի լավ կկարողանանք ներկայացնել մեր արդար դատերը, օրինական իրավունքներն ու պահանջները»։
Ադրբեջանի պետական լրատվական գործակալության՝ AZERTAC-ի ղեկավար խորհրդի նախագահ Ասլան Ասլանովն իր հերթին նշելով, թե իրենց համար, որպես «ընդհանուր պատմություն, քաղաքակրթություն, կրոն և լեզու ունեցող պետություններ և ազգեր», ապագա տանող ուղիները հենց այստեղ են հատվում, ասել է․ «Այսօր աշխարհում ականատես ենք թյուրքերի հանդեպ թշնամությանը և իսլամաֆոբիայի։ Եթե այդ ամենին միասին պատասխան տանք, ապա ոչ մի ուժ այլևս չի կարողանա մեր առջև կանգնել։ Ղարաբաղյան հաղթանակը ևս դրա վառ օրինակն է։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը թյուրքական աշխարհի միավորման ամենակարևոր օրինակներից մեկն է։ Մեր պետության նախագահը, երբ մասնակցել է մի ժողովի, որտեղ Թուրքիայի ներկայացուցիչը ներկա չի գտնվել, ասել է․ «Թեև Թուրքիան ներկա չէ, բայց ե՛ս եմ այստեղ»։ Որտեղ Թուրքիան ներկա չէ, Ադրբեջանն է ներկա և հակառակը»։
Ասլանովը ընդգծելով, թե իբր Հայաստանը «30 տարի շարունակ զավթած է եղել ադրբեջանական հողերը, և որ դրանք հետ վերցնելու գործընթացում «միջազգային մամուլը ստահոդ լուրեր է տարածել», հավելել է․ «Այդ մարտերի ժամանակ էական դերակատարում ունեցավ մեր եղբայր թուրքական մեդիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցությունը»։
Այսպիսով, ինչպես և ենթադրվում էր, Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումի շրջանակներում կայացած նիստերի ընթացքում անդրադարձ է եղել Արցխյան վերջին պատերազմին, և որպես թյուրքական պետությունների միջև սերտ համագործակցության հիմնական օրինակ՝ բերվել է Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի անթաքույց և լայն աջակցությունը Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ Էրդողանը ֆորումի բացման ժամանակ հանդես էր եկել շուրջ 500 մասնակիցներին ուղղված տեսաուղերձով, որի հիմնական թիրախը ևս Հայաստանն ու հայությունն էր։
https://www.haberler.com/haberler-turk-konseyi-medya-forumu-nda-turk-dunyasi-olarak-14482171-haberi/
Մելինե Անումյան
Akunq.net