կարևոր
3892 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-27 17:49
Աշխարհ

Լիբանանում կարող է հայտնվել Իսրայելի երկրորդ ճակատը

Լիբանանում կարող է հայտնվել Իսրայելի երկրորդ ճակատը

Այն ժամանակ, երբ Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին հայտարարում է, որ Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են Կահիրեում, եւ որ որոշ ԶԼՄ-ների հաղորդումները, որ դրանք մոտ են փլուզմանը սխալ են, «Հըզբոլլահը» լայնածավալ հարձակում է իրականացրել Իսրայելի խորքում եւ հայտարարել՝ այս հարձակումն իրականացվել է «հրամանատար Ֆուադ Շուքրի նահատակության նախնական պատասխանի» շրջանակներում։ Այսպիսով, ի վերջո, պատերազմը Իսրայելի դեմ է՝ այսպես կոչված «դիմադրության առանցքի» անդամներից մեկի, թե՞ ոչ։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ Հըզբոլլահը չի բացահայտել իր գործողութուների գլխավոր նպատակը եւ նկարագրում է միայն կոնկրետ հարվածները «Իսրայելի կարեւոր հետախուզական օբյեկտներին»: Սակայն այդպես ընդգծվեց ԱՄՆ դիրքորոշումը Կահիրեի երկխոսության համատեքստում։ Վաշինգտոնը հայտարարել ՝է Հըզբոլլահի հարձակումից հետո կշարունակի աջակցել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», - նշել է Տարասովը:

«Միեւնույն ժամանակ Եմենի «Անսար Ալլահ» (հուստիներ) խմբավորումը շնորհավորել է Հըզբոլլահին նրա «մեծ եւ խիզախ հարձակման» կապացոկւթյամբ եւ ընդգծել․ «Եմենի պատասխանն էլ անխուսափելի է» այնուհետ, քանի որ «Հըզբոլլահի ռազմական գործողությունը համարվում է ավարտված»։ Այժմ իսրայելցի փորձագետները զբաղված են հարձակման հետեւանքներին հետեւելով եւ փորձում են որոշել կողմերի միջեւ հետագա էսկալացիայի, Կահիրեում գազի շուրջ բանակցությունների վրա դրա հնարավոր ազդեցության հեռանկարները։ Նրանք պնդում են՝Հըզբոլլահի հարվածը կանխարգելիչ բնույթ էր կրում, քանի որ «Իսրայելը նույնպես նախապատրաստում էր հարված, ինչի մասին հայտնի է դարձել Հըզբոլլահին։ Ուստի նման ֆոնի վրա երկիմաստ է հնչում ԱՄՆ-ի հրապարակային պահանջն Իսրայելին ՝ «զերծ մնալ ցանկացած գործղությունից, որը տարածաշրջանային պատերազմ է հրահրում»։ Բայց ստեղծված իրավիճակի յուրահատկությունն արդեն Իսրայելի երկընտրանքի մեջ է, որը հայտնվել է Հըզբոլլահի կողմից երկրորդ կամ երրորդ պատասխան հարվածի եւ Իրանի կողմից «հատուցման հարվածի» սպասման վիճակում», — շարունակել է Տարասովը։

Այս կապակցությամբ Ազգային անվտանգության Մեսգավայի ինստիտուտի հետազոտող Մոշե Բուզաիլովան կարծում է՝ իրավիճակն իրենից ներկայացնում է «աստիճանական պատերազմ, որտեղ յուրաքանչյուր կողմ ստուգում է մյուսի տոկունության սահմանները», գործում են «նպատակային կանխարգելիչ հարվածների մոդելով»: Մյուս կողմից, իսրայելական Haaretz թերթը գրում է․ «չնայած հյուսիսում սրված իրավիճակին, իսրայելական պատվիրակությունը մեկնել է Կահիրե ՝ Գազայի շուրջ բանակցությունների»:

Միեւնույն ժամանակ Եգիպտոսը նախազգուշացրել է Լիբանանում պատերազմի նոր ճակատ բացելու վտանգի մասին ՝ ընդգծելով «տարածաշրջանի սահումը համապարփակ անկայունության թույլ չտալու անհրաժեշտությունը»: «Այնպես որ, բոլոր հույսերն այժմ կապվում են Կահիրեի բանակցությունների հետ։ Սպասենք», - ամփոփեկ է Տարասովը։

Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը