| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ««Ոչ»–ի ճակատը, ի թիվս այլ մտահոգությունների, հիմա էլ կանգնած է վստահված անձինք չունենալու խնդրի առջև: Մեր տեղեկություններով` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ամբողջությամբ վերահսկելու համար ընդդիմադիրները չունեն համապատասխան քանակի և «որակի» մարդիկ։ Այսինքն, այնպիսի լուրջ և «պինդ» քաղաքացիներ, որոնք մինչև վերջ կկանգնեն ա կհսկեն ընտրական գործընթացը։
Հասկանալով իր վիճակի «ծանրությունը», ընդդիմությունը քարոզարշավը տանում Է զուտ հանրահավաքային մարտավարությամբ։ Նույնիսկ հեռուստաեթերի հնարավորություններից չեն օգտվում, անգամ եթե անվճար քարոզչություն Է նրանց առաջարկվում։ Սա Է պատճառը, որ իշխանությանն անգամ դժգոհում է, թե իր դիմաց լուրջ ուժ չկա։ Դժգոհությունը պայմանավորված Է նրանով, որ միջազգային հանրությանը պետք Է ցույց տալ, թե Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով շահագրգիռ ուժեր կան։ Այլ խոսքով, ընդդիմությունը բացարձակապես հետաքրքրված չէ սահմանադրական փոփոխություններով, միայն ամեն անգամվա պես հերթապահ իշխանափոխության կոչեր են հնչում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։