կարևոր
5785 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-04 21:24
Հասարակություն

Ընդդիմությունը հո Արման Բաբաջանյանով կամ Արզաքանցյանով չե՞նք փոխելու. մենք պայքարի ճակատը չե՛նք թողնի. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կոչ է անում Հայաստանի ազգային քաղաքական ուժերին համախմբվել` Հայաստանին սպառնացող վտանգներին դիմագրավելու համար։

«Ծայրահեղ  վտանգավոր վիճակ է։ Չկա մի երկիր, որը հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում կաջակցի մեզ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Դանիելյանը։

Ըստ նրա՝ ոչ երանելի վիճակում է լինելու Հայաստանի ապագա ղեկավարը, քանզի դրված են Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ականներ, սակայն դրանով հանդերձ՝ կուսակցական ցանկացած տարաձայնություն մի կողմ դնելն ազգային ուժերի համար դարձել է առաջնահերթություն։

Դիտարկմանը, որ նույն կոչերը հնչեցնող ընդդիմությանը չի հաջողվում նույն լոզունգներով իշխանափոխություն անել, ուստի որքանո՞վ է իրատեսական, որ գործող ընդդիմությանը եթե փոխարինեն այլ ուժեր, հնարավոր է հասնել հաջողության, Գառնիկ Դանիելյանն արձագանքեց.   «Ընդդիմությունը հո Արման Բաբաջանյանով կամ Արզաքանցյանով չե՞նք փոխելու։ Մենք պայքարի ճակատը չենք լքի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։