Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ օրերս ֆորումի 15-րդ համագումարի ընթացքում Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն է «նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը»:
Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա է եղել նաեւ արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու «մեր թշնամիները չուրախանան»:
Թերթի հարցին, թե ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին հավատա ձեր անկեղծությանը, Աշոտ Գրիգորյանը պատասխանել է. «Մեզ շատ ավելի են հավատում, քան Ս. Սարգսյանին: Կտեսնեք, թե մեր կոչը ինչպես է ցունամիի պես ողջ ժողովրդին ոտքի հանելու»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: