|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ ունենալու փաստը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես չեմ կարող հաստատել այս տեղեկությունը, թեև սա միանգամայն համահունչ է այն դիրքորոշումների տրամաբանությանը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի ղեկավարությունը։ Ե՛վ վարչապետ (Նիկոլ) Փաշինյանը, և՛ Հայաստանի խորհրդարանի խոսնակը և այլ գործիչներ»,- ասուլիսի ժամանակ ասաց նախարարը՝ մեկնաբանելով Երևանում ռուս սահմանապահներ ունենալու հնարավորության քննարկման հարցը։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները պետք է դադարեցնեն աշխատանքը Երևանի օդանավակայանում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ասել էր, որ նման պահվածքը գնահատում են ոչ բարեկամական։